Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր ճանապարհային հնարավորություններ՝ Դպրաբակ–Կալավան ուղղությամբ

13.11.2026


Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկեցին Դպրաբակ–Կալավան մարզային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։
8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Ծրագրի նախահաշվային արժեքը 1 մլրդ 754 մլն 848 հազար դրամ է։
Ասֆալտապատման աշխատանքներն ընդգրկում են երթևեկելի մասի 57 587 քմ և ճանապարհամուտքերի 1 033 քմ մակերես։ Այս պահին շինարարական աշխատանքները շարունակվում են։
Ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն բնակիչների անվտանգ ու հարմարավետ տեղաշարժի ապահովման, այլև Դպրաբակի, Կալավանի և հարակից բնակավայրերի կապի բարելավման համար։
Յուրաքանչյուր հիմնանորոգված ճանապարհ նոր կապ է ստեղծում բնակավայրերի, մարդկանց և զարգացման հնարավորությունների միջև։ Շարունակում ենք հետևողական աշխատանքը՝ մարզի բնակավայրերն ավելի հասանելի, կապակցված ու զարգացած դարձնելու ուղղությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 18:51:58