Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

09.11.2026


ՀՀ Վարչապետի հովանու ներքո անցկացվում է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր։
Այն նպատակ ունի դպրոցականների շրջանում վոլեյբոլ մարզաձևի մասսայականացմանը։
Վոլեյբոլի լիգան անցկացվում է 6-7-րդ և 8-9-րդ դասարանների աշակերտների միջև։
Գեղարքունիքի մարզում առաջինը մրցապայքարի մեջ են մտել Մարտունու համայնքային փուլին հայտ ներկայացրած 24 դպրոցական թիմեր։
Այս փուլի 1-ին տարիքային խմբի մրցումներն անցկացվել է նոյեմբերի 5-ին՝ Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում։ Այստեղ ուժեղագույնը Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան Հ. 2 միջնակարգ դպրոցի թիմն է։ Երկրոր և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Վերին Գետաշենի Հ. 1 և Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցների թիմերը։ Հաջորդ օրը մրցապայքարի մեջ են մտել 2-րդ տարիքային խմբում հայտավորված թիմեը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Աստղաձորի միջնակարգ, իսկ երրորդ հորիզոնականը՝ Վերին Գետաշենի Հ. 1 միջնակարգ դպրոցների թիմերը։
Ճամբարակի համայնքային փուլի երկու տարիքային խմբերում մասնակցության հայտ են ներկայացրել 15 դպրոցական թիմեր։ Այս փուլը մեկնարկել է նոյեմբերի 7-ին՝ Ճամբարակի ավագ դպրոցի մարզադահլիճում։
Մրցապայքարի մեջ են մտել 1-ին տարիքային խմբում հայտ ներկայացրած դպրոցական թիմերը։ Արդյունքում առաջին տեղը գրավել է Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ճամբարակի Հ.1 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը բաժին է հասել Ճամբարակի Մ. Քոչարյանի անվան Հ. 2 հիմնական դպրոցի թիմին։ Նոյեմբերի 8-ին մրցապայքարը շարունակել են 2-րդ տարիքային խմբի թիմերը։ Այստեղ ուժեղագույնը Արտանիշի միջնակարգ դպրոցի թիմն էր։ Երկրորդ տեղը բաժին է հասել Ջիլի միջնակարգ դպրոցի թիմին, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը։
Մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր։
Համայնքային փուլում առաջին տեղ գրաված թիմերը կմասնակցեն մարզային փուլի մրցումներին։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 18:51:58