Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր դպրոց՝ նոր հնարավորություններ Ճամբարակի երեխաների համար

06.11.2026


Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի հին շենքը, որը չէր համապատասխանում սեյսմակայունության պահանջներին, քանդվել է, և դրա փոխարեն կառուցվում է ամբողջովին նոր դպրոց։
Նոր կրթօջախի կառուցումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 376 մլն 432 հազար 975 դրամ։ Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։
Այս պահին շինարարական աշխատանքների շուրջ 50 տոկոսն արդեն իրականացվել է։
Նոր դպրոցի կառուցումը ոչ միայն անվտանգ և ժամանակակից կրթական միջավայրի ստեղծում է, այլև կարևոր ներդրում՝ Ճամբարակի երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման և համայնքի զարգացման գործում։
Մեր առաջնահերթություններից է, որ յուրաքանչյուր երեխա՝ անկախ բնակության վայրից, ունենա անվտանգ, հարմարավետ և լիարժեք կրթություն ստանալու հնարավորություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 18:51:58