Նորություններ
Արդիական կրթական միջավայր՝ Գեղամավանի դպրոցում
04.11.2026
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գեղամավանի Ա․ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։
Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 346 մլն 23 հազար 747 դրամ։
Դպրոցի վերանորոգումն ու արդիականացումը կարևոր ներդրում են բնակավայրի կրթական ենթակառուցվածքների զարգացման և աշակերտների համար ժամանակակից ու հարմարավետ պայմանների ապահովման գործում։
Կրթական միջավայրի բարելավումը համայնքների ապագայի կարևոր հիմքերից է։ Շարունակելու ենք հետևողական աշխատանքները, որպեսզի Գեղարքունիքի մարզի յուրաքանչյուր բնակավայրում երեխաներն ունենան որակյալ կրթության և լիարժեք զարգացման հավասար հնարավորություններ։


