Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր ճանապարհ՝ նոր հնարավորություններ Դպրաբակ–Կալավան ուղղությամբ

06.11.2026


Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-30 ավտոճանապարհի Դպրաբակ–Կալավան 8 կմ երկարությամբ հատվածը։ Ծրագրի նախահաշվային արժեքը 1 մլրդ 754 մլն 848 հազար դրամ է։
Արդեն կառուցվել են մայթեր, ջրահեռացման համակարգը, տեղադրվել են ճանապարհի հիմքն ու ներքին շերտը։ Ներկայումս ընթանում են վերին ասֆալտբետոնյա շերտի տեղադրման աշխատանքները, որոնց ավելի քան 50 տոկոսն արդեն իրականացվել է։ Ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կազմում է 57 587 քմ, իսկ մուտքերինը՝ 1 033 քմ։ Աշխատանքների ավարտից հետո կիրականացվեն նաև ճանապարհային գծանշման և կահավորման աշխատանքներ։
Հատկանշական է, որ ճանապարհն իր պատմության ընթացքում ասֆալտապատվում է առաջին անգամ․ մինչ այս այն եղել է գրունտային։
Ճանապարհի հիմնանորոգումը ոչ միայն էապես կբարելավի բնակիչների տեղաշարժի պայմանները, այլև նոր հնարավորություններ կստեղծի Կալավանի և հարակից տարածքների զբոսաշրջային ներուժի զարգացման, համայնքի հասանելիության և տնտեսական ակտիվության բարձրացման համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 18:51:58