Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր ու բարեկարգ պայմաններ՝ Ծովագյուղի փոքրիկների համար

03.11.2026


Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզ, որտեղ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։
Աշխատանքներն իրականացվում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 175 մլն 427 հազար 852 դրամ։ Մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգումն էլ իրականացվում է համայնքի միջոցների հաշվին՝ 62 մլն 850 հազար ՀՀ դրամ արժեքով։
Մանկապարտեզի վերանորոգումը կարևոր ներդրում է բնակավայրի երեխաների վաղ կրթության և զարգացման համար։ Մեր նպատակն է փոքրիկների համար ստեղծել հարմարավետ, անվտանգ ու ժամանակակից միջավայր։
Շարունակում ենք քայլ առ քայլ բարելավել համայնքային ենթակառուցվածքները՝ հոգ տանելով նաև մեր ամենափոքր բնակիչների բարեկեցության ու ապագայի մասին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-05 10:54:34