Նորություններ
Մարզի զարգացման օրակարգը՝ կոնկրետ ծրագրերով և առաջնահերթություններով
02.11.2026
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։
Քննարկման առանցքում մարզի համայնքներում իրականացվող աշխատանքներն էին, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։
Անդրադարձ կատարվեց համայնքների 2026 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և ապառքների գանձման ընթացքին, քաղաքաշինության, գյուղատնտեսության, ֆինանսական, առողջապահության և կրթության ոլորտներում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև զարգացման ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։
Մարզպետը առանձին կարևորեց համայնքներում «Մասնակցային բյուջետավորման» ծրագրի հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը՝ առաջիկա երկու տարիներին դրա շրջանակն ու իրականացվող ծրագրերի ծավալներն ընդլայնելու նպատակով։
Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց հետևողական լինել ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող ծրագրերի իրականացմանը, բարձրաձայնել առկա խնդիրները, առաջարկել նոր լուծումներ ու նախաձեռնություններ՝ դրանք վերածելով կոնկրետ արդյունքների։
Շարունակելու ենք աշխատանքը հստակ առաջնահերթություններով՝ նպատակ ունենալով ապահովել մարզի համաչափ սոցիալ-տնտեսական զարգացումը և համայնքներում բնակիչների կյանքի որակի բարելավումը։











