Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարեկարգ միջավայր՝ Սևանի փոքրիկների համար

03.11.2026


Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելել է Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ, որտեղ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 167 մլն 103 հազար 764 դրամ։ Մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգումն էլ իրականացվում է համայնքի միջոցների հաշվին՝ 78 մլն 900 հազար դրամ արժեքով։
Մանկապարտեզների բարեկարգումն ու արդիականացումը կարևոր նշանակություն ունեն երեխաների առողջ, անվտանգ և լիարժեք զարգացման համար՝ ապահովելով նրանց առօրյայի կազմակերպման ավելի լավ պայմաններ։
Մեր հետևողական աշխատանքների նպատակն է յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել հոգատար ու ժամանակակից միջավայր՝ հենց իր համայնքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-05 10:54:34