Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայ-ֆրանսիական համագործակցություն՝ հանուն Գեղարքունիքի գյուղատնտեսության զարգացման

21.10.2026

 
Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի ապակենտրոնացված համագործակցության շրջանակում մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի գործընկերներին՝ Ժակլին Ռեբուֆեին և Մարի-Պիեռ Կուալիեին՝ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի Գյուղատնտեսական պալատից, ինչպես նաև Միշել Պազումյանին և Սյուզան Սենլարին՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամից։
Հանդիպման ընթացքում խոսվել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքների, արդեն իսկ ունեցած փորձի և նոր ծրագրերի հնարավորությունների մասին։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ֆրանսիական հաջողված փորձը Գեղարքունիքի մարզում կիրառելու և տեղական պայմաններին համապատասխան ծրագրեր ներդնելու հնարավորություններին։
Մարզպետը վստահություն է հայտնել, որ նման համագործակցությունը հնարավորություն է տալիս նոր գիտելիքներ ու փորձ ներգրավել մարզ, զարգացնել գյուղատնտեսությունը և ստեղծել ավելի լավ հնարավորություններ ֆերմերային տնտեսությունների համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-23 17:58:28