Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված թվով 9 ծրագրերի համաֆինանսավորման համար պետական բյուջեից կհատկացվի 205 միլիոն 645,1 հազար դրամ

15.10.2026

ՀՀ Կառավարության հոկտեմբերի 15-ի հերթական նիստում, մեկ այլ որոշմամբ, Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված թվով 9 ծրագրերի համաֆինանսավորման համար պետական բյուջեից կհատկացվի 205 միլիոն 645,1 հազար դրամ։
Գեղարքունիքի մարզին հատկացված գումարը կուղղվի հետևյալ ծրագրերի իրականացմանը․
47 միլիոն 136,3 հազար դրամ՝ Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակ 3 հասցեում ժամանակակից կինոդահլիճի կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման համար․
29 միլիոն 700,9 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքում սպորտային այգու կառուցման աշխատանքների իրականացման համար․
40 միլիոն 805,9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի մշակույթի տան երրորդ հարկի վերանորոգման աշխատանքների իրականացման համար․
26 միլիոն դրամ՝ Մարտունի համայնքի թվով 5 բնակավայրերում անօդաչու թռչող սարքերի (դրոնների) լաբարատոր սենյակների վերանորոգման և ժամանակակից սարքավորումներով կահավորման աշխատանքների իրականացման համար․
10 միլիոն 124,6հազար դրամ՝ Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի մարզասրահի վերանորոգման աշխատանքների իրականացման համար․
9 միլիոն 200,0 հազար դրամ՝ Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում տրանսպորտային կանգառների տաղավարների և նստարանների տեղադրման աշխատանքների իրականացման համար․
10 միլիոն 300,0 հազար դրամ՝ Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի մանկապարտեզի չգործող մասնաշենքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար․
10 միլիոն 200,0 հազար դրամ՝ Սևան համայնքի Վարսեր բնակավայրում մինի ֆուտբոլի-բասկետբոլի դաշտի կառուցման աշխատանքների իրականացման համար․
31 միլիոն 377,4 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի Բանավան թաղամասում այգու կառուցման աշխատանքների իրականացման համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-15 18:40:42