Նորություններ
255 միլիոն 769․3 հազար դրամ՝մարզի երկու ծրագրերի համաֆինանսավորման համար
15.10.2026
ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզին, երկու սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով, հատկացնել 255 միլիոն 769․3 հազար դրամ։
Այդ թվում․
243 միլիոն 512.7 հազար դրամ հատկացվել է Սևան քաղաքի Բարեկամության, Խաղաղության, Կոմիտասի, Աշոտ Երկաթի, Ելենովկա և Բաբաջանյան փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար։ Այս պահի դրությամբ կատարվել է աշխատանքների շուրջ 95 տոկոսը, որի արդյունքում ասֆալտապատվել է 2,6 կիլոմետր ճանապարհ։
12 միլիոն 256.6 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի լուսավորության համակարգերի կառուցման համար։ Կատարվել է աշխատանքների շուրջ 90 տոկոսը, որի արդյունքում անցկացվել է 3,5 կիլոմետր երկարության լուսավորության համակարգ։


