Նորություններ
ՏԿԵՆ փոխնախարարն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ
16.10.2026
Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ է ժամանել ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը։
Նրան ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Սասուն Սահակյանը, շինարարության ոլորտի պատասխանատուներ։
Աշխատանքային խումբը եղել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղի, Զովաբերի, Սևան քաղաքի թիվ 3 «Հեքիաթ», Մարտունի քաղաքի թիվ 2,3,4 մանկապարտեզներում, որտեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում են հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ։
Նշված մանկապարտեզներից 4-ում շինարարությունն ընթանում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ և պետական բյուջեի ամբողջական ֆինանսավորմամբ, իսկ մնացած 2 ծրագրերն իրականացվում են Մարտունի համայնքի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն- համայնք 75 և 25 տոկոս հարաբերակցությամբ։
Շրջայցերի ընթացքում ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը և Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը զրուցել են շինարարների հետ, հանդես եկել առաջարկություններով, տվել անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ՝ շինարարությունները ժամանակին և որակով ավարտին հասցնելու համար։










