Նորություններ
ՀՀ կառավարությունը 77 միլիոն 884.9 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
17.09.2026
ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական նիստում որոշում է կայացվել 77 միլիոն 884.9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար։
Այդ թվում․
39 միլիոն 054.0 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան 17, 19 և Լեռնագործների 1/1, 1/2/ բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքների համար, որի շրջանակներում արդեն ասֆալտապատվել է շուրջ 5733 քմ տարածք։
38 միլիոն 830.9 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքների համար։ Իրականացվել է աշխատանքների շուրջ 80 տոկոսը։ Ծրագրի շրջանակներում կառուցվում է 1,6 կմ երկարության ոռոգման ջրատար, ինչի արդյունքում Վարդաձոր բնակավայրի ոռոգելի ցանքատարածությունները կավելանան ևս 40 հեկտարով։


