Նորություններ
Այսօր Գեղարքունիքը հեծանվային աշխարհի ուշադրության կենտրոնում է
10.09.2026
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ Գավառում մասնակցեց միջազգային պրոֆեսիոնալ բազմափուլ «Tour of Armenia 2026» հեծանվավազքի առաջին փուլի մեկնարկին։
UCI-ի միջազգային օրացույցում 2.2 դասակարգմամբ ընդգրկված մրցաշարի առաջին՝ Գավառ–Մեծ Մասրիկ փուլը մեկնարկեց հենց մեր մարզից՝ Գեղարքունիքի ճանապարհներն ու բնապատկերները ներկայացնելով միջազգային հեծանվասպորտի հարթակում։
Հպարտ ենք հյուրընկալել միջազգային այս կարևոր մարզական իրադարձությունը Գեղարքունիքում։










