Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

15 նոր երթուղի՝ Սևան և Ճամբարակ խոշորացված համայնքների համար

09.09.2026


Սևան և Ճամբարակ խոշորացված համայնքների միասնական երթուղային ցանցի ձևավորման շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ավտոփայլ» ՍՊԸ-ն։
Ներդրման արժեքը կազմում է շուրջ 453 մլն ՀՀ դրամ։
Հասարակական տրանսպորտի սպասարկման համար նախատեսվում է ներգրավել 36 ամբողջությամբ նոր միկրոավտոբուս։ Տրանսպորտային միջոցների ներկրման գործընթացը գտնվում է ավարտական փուլում, և առաջիկա օրերին կմեկնարկի սպասարկումը։
Միասնական երթուղային ցանցը ներառում է 15 երթուղի և կարևոր նշանակություն կունենա բնակավայրերի տրանսպորտային հասանելիության բարելավման գործում։
Նոր երթուղիները կապահովեն Սևանի և Ճամբարակի բնակավայրերի միջև կապը, ինչպես նաև Սևան և Ճամբարակ քաղաքներից դեպի Երևան ուղևորափոխադրումները։
Սա կարևոր քայլ է՝ մարզի բնակիչների համար ավելի հարմար, հասանելի և ժամանակակից հասարակական տրանսպորտային ծառայություն ապահովելու ուղղությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-11 18:00:37