Նորություններ
Քաղաքացիների հերթական ընդունելությունը` Ճամբարակում
25.11.2026
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը նոյեմբերի 25-ին Ճամբարակ քաղաքում կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Ճամբարակի համայնքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ։
Ընդունելության ընթացքում քաղաքացիների կողմից ֆինանսական, սոցիալ-տնտեսական, առողջական, բնակարանային, անձնական բնույթի տարբեր խնդիրներով ներկայացված դիմումները կքննարկվեն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում և սահմանված կարգով ընթացք կստանան։






