Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ  ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԱՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 07.02.2014

Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ Պաշտպանության նախարարության Վարդենիսի, Սեւանի, Մարտունու, Գավառի եւ Ճամբարակի զինվորական կոմիսարների եւ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը նվիրված էր 2013-14 թվականների ձմեռային զորակոչի արդյունքներին եւ առաջիկա անելիքներին: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Զինվորական կոմիսարները զեկուցեցին 2013-14 թվականների...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 04.02.2014

Փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմումատուները՝ 10-ն էին: Տեղում բավարարվեց աշխատանքային խնդրի կարգավորման և պետական պատվերի շրջանակներում բուժման մեկնելու նպատակով դիմում ներկայացրած 2 քաղաքացու խնդրանքը: Դրամական օգնություն ստանալու նպատակով 7 և աշխատանքի տեղավորման նպատակով 1 քաղաքացու կողմից ներկայացրած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և կպատասխանվեն օրենքով սահմանված ժամկետում:

ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ 01.02.2014

Հունվարի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագծում ադրբեջանական դիվերսիան հետ մղած դասակի հրամանատար Սարգիս Թանանյանը Գեղարքունիքի Մեծ Մասրիկ, իսկ դասակի շարքային Արսեն Հովհաննիսյանը՝ նույն մարզի Ծովակ համայնքից են: Օգտագործելով տղաներին իրենց սխրանքի համար զորամասից տրված արձակուրդի հնարավորությունը, համայնքապետարանները նախաձեռնեցին մեծարման միջոցառումներ: Մեծ Մասրիկի գյուղապետարանում համայնքի ավագանու, աշխատակազմի, համագյուղացիների ներկայությամբ ...

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 31.01.2014

Հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրա Մուշեղյանը վերլուծեց մարզի հանրակրթական հաստատությունների նախորդ տարվա ֆինանսական գործունեությունը և ծանոթացրեց նույն հաստատություններում 2014 թվականին տեղի ունեցող ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 24.01.2014

Հարգելի հայրենակիցներ: Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրական մարտերի մեջ ծնված ու հասակ առած Հայոց հաղթական բանակն իր հիմնադրման 22-րդ տարին բոլորում է մարտունակ կեցվածքով, արդիական սպառազինությամբ, անընկճելի ուժով, հակառակորդին խաղաղություն պարտադրելու վճռականությամբ: Նա է մեր պետականության ամենաամուր պատվարը...

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐՆՈՒՄ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐՆՈՒՄ 24.01.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մարզային հերթական խորհրդակցությունն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանում: Մասնակցում էին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ: Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին 2013թ. կատարված աշխատանքներն ու ներկայացվեցին 2014թ. ծրագրերն ու անելիքները: Զեկուցվեց, որ մարզային զարգացման ծրագրով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38