Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառի թատրոնի շենք

14.06.2018

Հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի նորակառույց շենք, որի կառուցման համար պետբյուջեից ծախսվել է 870 միլիոն դրամ: Մարզպետը ծանոթացավ թատրոնի արդիական պայմաններին, զրուցեց տնօրենի և դերասանական անձնակազմի հետ:
Շենքի կառուցումն ու կահավորումն ավարտված է ամբողջությամբ, իսկ շահագործման համար մնում է լուծել որոշ տեխնիկական խնդիրներ: Թատրոնի շենքի բացման ժամկետները հստակեցնելու նպատակով մարզպետ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց կազմակերպել բովանդակային քննարկում՝ միաժամանակ ցանկություն հայտնելով անձամբ դիտել թատրոնի առաջիկա ներկայացումը:
§Այս շենքը մեր մարզկենտրոնի նման փոքր քաղաքի համար մեծ շքեղություն է, անառարկելի ձեռքբերում, որը պետք է նպաստի այս քաղաքի, մեր մարզի թատերական ու մշակութային կյանքի զարգացմանը: Այո, այն պետք է մշակույթ թելադրի մարզի մյուս համայնքներին, աշխատի լիարժեք, համագործակցություն հաստատի մայրաքաղաքի թատրոնների հետ, ճանաչելի դառնա մեր հանրապետությունում, նույնիսկ նրա սահմաններից դուրս: Գավառի պետթատրոնի գործունեությունը, նրա հանրաճանաչության ապահովումը կլինի մեր մշտական ուշադրության ներքո ¦,-հավաստիացրեց Գեղարքունիքի մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55