Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դրախտիկում զբոսաշրջության զարգացման քայլեր են արվում

15.06.2018

Հունիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ,,Երազանքի գյուղ,, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր արդեն մի քանի ամիս է, ինչ գործունեություն են ծավալել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում զբոսաշրջությունն արմատավորելու և զարգացնելու ուղղությամբ: ,,Երազանքի գյուղ,, կազմակերպության անդամները մարզպետին ներկայացրին իրենց առաքելության նպատակը և այն ծրագիրը, որն իրենք փորձում են կյանքի կոչել Դրախտիկում՝ ուղորդելով համայնքի բնակիչներին՝ օգտագործելու սեփական ռեսուրսներն ու գրավչությունները զբոսաշրջության զարգացման ոլորտում:
,,Երազանքի գյուղ,, հասարակական կազմակերպությունը ձևավորվել է 21 կամավորների համախմբման արդյունքում: Ծրագրի սկզբում երիտասարդները Դրախտիկ համայնքում համատեղ ուժերով գնել են մի բնակարան, վերանորոգել այն, վերածել ,,Օֆիս,,- բնակարանի: ,, Հիմնեցինք ,,Երազանքի գյուղ,, հասարակական կազմակերպությունը: Սկսեցինք աշխատել: Համախմբվեցինք մեկ գաղափարի շուրջ, գյուղը ,,դժողքից դրախտ,, տեղափոխելու նպատակով,,- նշեց հասարակական կազմակերպության ղեկավարը: Երիտասարդ կամավորներն այնուհետև ուսումնասիրել են համայնքի կենսապայմաններն ու մարդկային ռեսուրսները, աշխատել յուրաքանչյուր գյուղացու հետ, նրանց սովորեցրել, թե ինչպես կարելի է զբոսաշրջիկի հետ առնչվել ու կազմակերպել պատշաճ սպասարկում: Ողջունելով երիտասարդների նախաձեռնությունը՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը ցանկություն հայտնեց՝ առաջիկայում անձամբ այցելել Դրախտիկ և տեղում ծանոթանալ ծրագրին:
,,Ես խրախուսում եմ նման հետաքրքիր նախաձեռնություններըը, ես ձեր կողքին եմ և պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում աջակցել ձեզ՝ այս ձեռնարկում: Ճիշտ է, մեկ համայնքի օրինակը քիչ կարող է ազդել ողջ մարզի վրա, սակայն համոզված եմ, որ այդ գյուղը կարող է թելադրող լինել և շատ համայնքների իր հետևից տանել: Մեծ ցանկություն և ծրագրեր կան հատկապես Սևանի տարածաշրջանում ձմեռային տուրիզմի զարգացման համար, և ես կարծում եմ, որ այս ուղղությամբ ևս պետք է աշխատանքներ տանել ու հասնել ցանկալի արդյունքի,,,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Կազմակերպությունը Դրախտիկում նախատեսում է իրականացնել նաև տուրիստական քայլարշավներ, ձիարշավներ, այլ նախաձեռնություններ՝ ձգտելով օգտագործել Դրախտիկի աշխարհագրական դիրքի գրավչությունները, որոնք առնչվում են Սևանա լճին և զբոսաշրջային ավանդներ և հաջողություններ ունեցող Կալավան համայնքին սահմանակից լինելու հետ:
,,Երազանքի գյուղ,, ՀԿ նախագահի տեղեկացմամբ՝ առաջիկայում սպասվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի ներդրումային աջակցությունը՝ Դրախտիկում գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների զարգացման ուղղություներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55