Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Սևան քաղաքի մի քանի կազմակերպությունների շինհրապարակներ

13.06.2018


Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Սևան քաղաքում աշխատանքային այց կատարեց ,,Զարթոնք,, մանկապարտեզի, բժշկական կենտրոնի, մշակույթի տան, թիվ 1 հիմնական դպրոցի և Չարենցի փողոցի շինհրապարակներ, որտեղ իրականացվում են սոցիալ-տնտեսակական և կենսական նշանակության կարևոր ծրագրեր: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը դիտարկեց շինարարության ընթացքը, զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, տվեց համապատասխան ցուցումներ: <<Լինել չափազանց հետևողական, ուշադրություն դարձնել շինարարության որակի, նկատված թերությունները վերացնելու, պայմանագրով սահմանված ժամկետներում օբյեկտները շահագործման հանձնելու ուղղությամբ>>- նշեց Իշխան Սաղաթելյանը, Սևան քաղաքի 5 շինհրապարակներում, շինարարների հետ հիմնանորոգման աշխատանքները դիտարկելու ընթացքում:
Զարթոնք մանկապարտեզի, հիվանդանոցի և Չարենցի փողոցի շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ամռանը: Մնացած երկու կառույցներում աշխատանքները կշարունակվեն մինչև տարեվերջ և հաջորդ տարվա ընթացքում: Մարզպետ Իշխան Սաղաթելյանի կարծիքով մոտակա ամիսների ընթացքում Սևան քաղաքում լուրջ առաջընթաց կարձանագրվի կրթական, առողջապահական ու մշակութային հաստատությունների արդիականացման, ինչպես նաեւ ճանապարհաշինության ոլորտներում:
,,Սևանում այժմ բավականին մեծ ծավալի եւ կենսական կարևոր նշանակության ծրագրեր են իրականացվում: Մեր աշխատանքային այցն այս առումով էլ չափազանց հագեցած ստացվեց: Ուրախալի է, որ շատ շուտով մենք Սեւանում կտեսնենք արդիականացված մանկապարտեզ, դպրոց, բժշկական կենտրոն, մշակույթի տուն, ներհամայնքային նորոգ ու բարեկարգ ճանապարհներ: Սա նշանակում է, որ մենք զարգանում ու առաջ ենք գնում, բայց ավելի պետք է ոգեւորվենք ձեռքբերումներով ու զարկ տանք մյուս ոլորտների զարգացմանը: Ինձ տպավորեց ոչ միայն շինարարության ծավալը, այլ նաև գոհացրեց աշխատանքների ընթացքը,,,- նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Սևան քաղաքի հինգ շինհրապարակներում աշխատանքներն իրականացվում են պետական և տեղական բյուջեների, ՀՏԶ հիմնադրամի և համաշխարհային բանկի ֆինասավորմամբ: Ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 750 մլն դրամ:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տվյալներով.
,,Զարթոնք,, մանկապարտեզում շինարարական աշխատանքները սկսվել են 2016 թվականի օգոստոսից, ,,Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ,,-ի միջոցներով: Շինարարության արժեքը կազմել է 186 միլիոն դրամ: Նորոգված մանկապարտեզի շահագործման ժամկետ է սահմանված 2018 թվականի հունիս ամիսը: Շինարարական աշխատանքներն այստեղ արդեն մոտենում են ավարտին:
Սևանի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2016 թվականին, պետբյուջեի միջոցներով և ընթացել մի քանի փուլերով: Այս տարի շինարարության համար հատկացվել է 157 միլիոն դրամ:Շինարարական աշխատանքները կշարունակվեն և կավարտվեն 2019 թվականին, իսկ մշակույթի տան հիմնանորոգման ընդհանուր արժեքը կկազմի 295 միլիոն դրամ:
Սևանի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները մեկնարկել են ,,Համաշխարհային բանկ,,-ի եւ պետբյուջեի միջոցների հաշվին, 2016 թվականից: Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 895 միլիոն դրամ:Նորակառույց բժշկական կենտրոնը շահագործման կհանձնվի այս տարվա օգոստոսին: Սևանի թիվ 1 հիմնական դպրոցում հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2015 թվականից, ընթացել մի քանի փուլերով եւ կավարտվեն այս տարվա վերջին: Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 320 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից:
Սևան քաղաքի Չարենցի փողոցում հիմնանորոգման աշխատանքները սկսվել են այս տարվա մայիս ամսից, ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայի և տեղական բյուջեի միջոցների հաշվին: 62 միլիոն 800 հազար դրամ կազմել է ՀՀ կառավարության, 37 միլիոն 80 հազար դրամ՝ համայնքի բյուջեի ներդրումը: Փողոցի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն այս ամռան ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:04:23