Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ 07.11.2013

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում օրակարգային առաջին հարցի շուրջ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Յուրա Մուշեղյանը զեկուցեց, որ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը անցած 10 ամիսների կտրվածքով կազմել է 76,6 տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում հավաքագրվել է 725 միլիոն դրամ, որը 221 միլիոն դրամով պակաս է պլանավորված գումարից: Սակայն, ըստ զեկուցողի, մարզի վեց համայնքներում` Ծովակում, Ծաղկունքում, Ծովագյուղում, Ներքին Գետաշենում եւ Արտանիշում տեղական բյուջեներում կատարման նման արդյունքների վրա...

ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 01.11.2013

ՀՀ կառավարության մամլո ծառայության տեղեկատվությամբ հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի Գավառ մարզկենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստի սկզբում մարզպետի 2013թ. ինն ամիսների գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը մարզին հատկացրել է անհրաժեշտ քանակությամբ սուբսիդավորված դիզվառելիք, ազոտական պարարտանյութ, առաջին վերարտադրության և էլիտային ...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ  ՎԱՂԱՇԵՆԻ ԴՊՐՈՑԻ ԵՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՂԱՇԵՆԻ ԴՊՐՈՑԻ ԵՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ 31.10.2013

Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցեց Վարդենիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը ՀՀաշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջեց կենտրոնում, ծանոթացավ ստեղծված աշխատանքային պայմաններին և բնակչությանը մատուցվելիք ծառայություններին: Համալիր կենտրոնը գործելու է մեկ պատուհանի սկզբունքով և սպասարկելու է Վարդենիսի տարածքի...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ 31.10.2013

Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց ՀՀ կառավարության արտագնա նիստը: Ի թիվս օրակարգային այլ հարցերի նիստի ընթացքում լսվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2013 թվականի ինն ամիսների գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հաշվետվությունը, որը ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Հաշվետվությունն ամբողջությամբ տեղադրված է մեր կայքում. ,, ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏՈՒՄ,,

ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԼԵՌՆԱԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԼԵՌՆԱԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ 29.10.2013

Այս տարվա հոկտեմբեր ամսից Մարտունու տարածքի Գեղհովիտ գյուղի Լեռնակերտ թաղամասում մեկնարկեցին ներհամայնքային նշանակության ճանապարհի նորոգման աշխատանքները: Այն ընդգրկում է մոտ 900 գծամետր տարածք: Հիմնականում կատարվում են հողային պաստառով հարթեցման աշխատանքներ: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող ,,Գոզե,, ՍՊԸ տնօրենի հավաստմամբ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, առանց խոչնդոտների: Ընդառաջելով լեռնակերտցի բնակիչների խնդրանքին և հաշվի առնելով նշված համայնքում հատկապես ձմռան ամիսներին

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 29.10.2013

Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը Սևանի քաղաքապետարանում կատարեցին Սևան քաղաքի և հարակից համայնքների բնակիչների ընդունելություն: Դիմումատուների թիվը 34-ն էր: Նրանցից 29-ի դիմում խնդրանքը բավարարվեց տեղում՝ տրամադրելով դրամական օգնություն: 2 դիմումատու ստացան պետական պատվերի շրջանակներում բուժման մեկնելու հնարավորություն, իսկ բնակարանների բալելավման և այլ բնույթի հարցերով ներկայացված 3 դիմում հաշվառվեց մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38