Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղերձը Մայիսյան հաղթանակների առթիվ

08.05.2018

Հարգելի հայրենակիցներ
Այսօր պատմական այնպիսի հաղթանակների օր է, որոնք մեր հայրենիքին եւ ժողովրդին պարգեւել են խաղաղություն, անվտանգ ապրելու, արարելու եւ զարգանալու հնարավորություն: Մեր պապերի քաջության, անսասան կամքի շնորհիվ էր, որ 1945 թվականի մայիսի 9-ին պարտվեց մահաբեր ֆաշիզմը, իսկ 1992 թվականի մայիսի 9-ին հաղթանակը կերտած հերոսների սերունդները նույն սխրանքը կրկնեցին գոյամարտի ելած Արցախում՝ ազատագրելով Շուշին: Մենք այսօր գլուխ ենք խոնարհում Մեծ հայրենականի մասնակից բոլոր քաջորդիների եւ արցախյան ազատամարտի հերոսների հիշատակի առաջ, նաեւ երախտագիտություն հայտնում Հայոց բանակի բոլոր սպաներին ու զինվորներին, որոնք շարունակում են իրենց պապերի ու հայրերի փառքի ճամփան՝ անառիկ պահելով Հայաստանի եւ Արցախի սահմանները:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսյան եռատոների կապակցությամբ, ցանկանում խաղաղ երկինք, բարօրություն, համազգային նորանոր հաղթանակներ:
Լավագույն ցանկություններով՝  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:57:57