Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաշվետվություն ՀՀ Գեղարքունիքի մարզի 2018 թվականի գործունեության ծրագրի վերաբերյալ /առաջին եռամսյակ/

07.05.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի նիստի N 29 արձանագրային որոշման N 3 հավելվածով հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի նիստի N 47 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների տարածքային զարգացման գործառնական ծրագիրը:
Ծրագրի նպատակներն են.
1) համախմբել 2018 թվականի ընթացքում մարզում նախատեսվող բոլոր միջոցառումները՝ մարզի ռազմավարական նպատակների իրականացման համար,
2) ներառել միջոցառումների իրականացման ցուցանիշները և արդյունքները տրամաբանական հենքում
3) սահմանել այն կազմակերպությունները, որոնք պատասխանատու են կոնկրետ միջոցառումների իրականացման համար:
2018 թվականի գործունեության ծրագրում ներկայացվում են այն միջոցառումները, որոնց իրականացման ընթացքին հետևելու է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը: Ծրագրում ներառված են Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի, համայնքային բյուջեի, մասնավոր ներդրումներով, ինչպես նաև միջազգային և այլ կազմակերպությունների կողմից Գեղարքունիքի մարզում 2018 թվականին նախատեսվող ներդրումային ծրագրերը: Արձանագրվել են այն հիմքերը, որոնց վրա կառուցվելու են մոնիտորինգի աշխատանքները:

ՄԶՌ 2017-2025թթ. մարզի ռազմավարական նպատակներ են

1. Մրցունակության բարձրացում.
2. Տարածքներում համաչափության բարձր մակարդակի ապահովում.
3. Տարածքային զարգացման կարողությունների զարգացում.

ՄԶՌ 2017-2025թթ. մարզի հիմնական գերակայություններ են

1.Գյուղատնտեսության արդիականացում.
2.Սևանա լճի էկոհամակարգի պահպանում և տուրիզմի զարգացում՝ շեշտը դնելով
գյուղական տուրիզմի վրա.
3.Վերականգնվող էներգետիկայի արտադրություն և արդյունավետության բարձրացում:


2018 թվականի Տարեկան աշխատանքային ծրագրի առաջին եռամսյակի կատարողականի հաշվետվություն

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 19:21:52