Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում տոնեցին Մայիսյան հաղթանակների օրը

09.05.2018

Գեղարքունիքի մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային, առողջապահական հաստատությունների, այլ հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներից,Արցախյան ազատամարտի մասնակիցներից, պատանի երկրապահներից եւ դպրոցականներից կազմված երթերը շարժվեցին դեպի Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձաններ՝ ծաղկեդրմամբ հարգանքի տուրք մատուցելու հերոսների հիշատակին եւ նշելու Մայիսյան հաղթանակների տոնը:
Գավառ քաղաքում Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձան այցելեցին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի, պետական ու տեղական ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ, դպրոցականներ: Գավառի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Մեծ հայրենականում եւ Արցախյան գոյամարտում տարած հաղթանակներին, որի ընթացքում Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը դրամական պարգեւներ հանձնեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից 5, Արցախյան ազատամարտում զոհված եւ վիրավորված 38, Հատուկ գնդի 4 եւ Հունգարիայի քաղաքական դեպքերի մասնակից 2 վետերանների ընտանիքներին: Ճամբարակ խոշորացված համայնքում համայնքապետարանի աշխատակազմը, Ճամբարակի զորամասի հրամանատարությունը, պետական մարմինների աշխատակիցները այցելեցին համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի հուշարձաններ, նաեւ՝ Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի վետերաններին: Մարզի առանձին համայնքապետարանների կողմից եւս մեծարանքի եւ դրամական պարգեւների արժանացան Մեծ հայրենականի վետերանները, Արցախյան ազատամարտում և Ապրիլյան քառօրյայի մասնակիցները, զոհվածների ընտանիքները: Մայիսյան Եռատոնը հանդիսավորությամբ նշվեց նաեւ մարզի տարածքում տեղակայված զորամասերում: Զոլաքար գյուղում բացվեց եւ օծվեց Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակի խաչքարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55