Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը կարևորում է համայնքապետարանների թափանցիկ ու հրապարակային աշխատանքը

11.06.2018

Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության ողջ կազմի հետ: Վարչության պետ Վանիկ Հարությունյանը ներկայացրեց վարչության հիմնական գործառույթները, ոլորտի կարևոր անելիքները, ինչպես նաև համայնքներում կուտակված ու հրատապ լուծում պահանջող խնդիրները: Լսելով վարչության պետին և աշխատակիցներին՝ մարզպետը կարևորեց համայնքերում կուտակված խնդիրների վերհանումը և հրապարակային ու թափանցիկ աշխատանքի ապահովումը:,,Յուրաքանչյուր համայնքի ամեն մի բնակիչ պետք է իմանա, թե որ ուղղությամբ է ծախսվում իր մուծած հարկը, ինչպես նաև համայնքի բյուջե մուտք եղած մյուս գումարները: Եթե բնակիչները պարզ տեսնում են, որ այդ գումարները բացառապես ծախսվում են համայնքի կարիքների համար, ապա տեղական իշխանության նկատմամբ շատ ավելի է բարձրանում վստահությունը: Մյուս կողմից, համայնքների աշխատակազմերում չպետք է պահվեն հաստիքներ, որոնք հիմնական նպատակներին չեն ծառայում, ինչպես ասած՝ մի համայնք անասնաբույժի հաստիք չի պահում, բայց փոխարենը համայնքի ղեկավարի խորհրդական կամ իրավաբան է պահում:Հարկավոր է ավելի հետևողական աշխատանքներ տանել ամեն մի համայնքի հետ՝ ինչպես համագործակցության, այնպես էլ վերահսկողական գործառույթների իրականացման առումով: Գոյացած ամեն մի միջոց, սկսած տեղական հարկերից և վերջացրած պետբյուջեի հատկացումներով կամ այլ ներրդրումներով, պետք է բացառապես ծառայեցվի համայնքների զարգացմանը, կուտակված հիմնախնդիրների լուծմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Ձեզանից ակնկալում եմ արդյունավետ, նպատակամղված ու օպերատիվ աշխատանք,,-հրահանգեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Մարզպետարանների մյուս ստորաբաժանումների հետ մարզպետ Իշխան Սաղաթելյանը կհանդիպի մոտակա աշխատանքային օրերի ընթացքում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11