Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ջրամատակարարման համակարգում մտահոգող խնդիրներ կան

15.06.2018

Հաշվի առնելով Մարտունի քաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում ի հայտ եկած խնդիրները և այդ ուղղությամբ Մարտունի համայնքի բնակիչների կողմից Գեղարքունիքի մարզպետին ներկայացրած բողոքները՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 15-ին խորհրդակցության հրավիրեց Մարտունի համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ ,,Վեոլիա ջուր,, ընկերության պատասխանատու պաշտոնյաներին:
Մարզի ղեկավարը Մարտունի քաղաքի տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն տվեց՝ ներկայացնել կազմակերպության հանդեպ ունեցած դժգոհությունները: Նրանց ներկայացմամբ՝ դժգոհությունները վերաբերում էին սպասարկող կազմակերպության կողմից ներդրումներ չկատարելուն, առաջացած խնդիրները չկարգավորելուն, նշելով, որ սպասարկող ընկերության հետ համագործակցությունը ոչ մի կերպ չի ստացվում, համակարգում առաջացած հրատապ խնդիրներին լուծում չի տրվում: ,,Վեոլիա ջուր,, ընկերության պատասխանատուները նշեցին, որ իրենք գործում են ՀՀ կառավարության հետ կնքված համապատասխան պայմանագրի շրջանակներում, ուստի եւ իրավասու չեն՝ պահանջվող բոլոր խնդիրներին լուծում տալ: Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց կողմերին՝ համատեղ լուծումներ գտնել եւ ստեղծված իրավիճակից դուրս գալ արդյունավետ քայլեր ձեռնարկելու ճանապարհով:
,,Քննարկումը թեեւ շատ հախուռն ստացվեց, բայց խնդիրը բավականին բարդ ու նուրբ է, որը պահանջում է ավելի գլոբալ մոտեցում:Որքան հասկացա, շատ հարցերի կարգավորում գտնվում է պետության իրավասության շրջանակներում, շատ հարցերի լուծմանն էլ խանգարում է օրենսդրական դաշտը: Դրա համար պետական համապատասխան մարմինները պետք է ունենան իրենց կարգավորիչ դերը, իսկ կողմերը պետք է աշխատեն փոխըմբռնման պայմաններում: Հասկանալի է, որ սպասարկող կողմը որոշ դեպքերում պետք է ընդառաջի եւ՛ բնակչության եւ՛ քաղաքի իշխանությունների կարիքներին, մինչեւ որ մենք կարողանանք համատեղ ուժերով գտնել ամենաարդյունավետ լուծումները: Իսկ որ այստեղ խնդիրները հրատապ կարգավորում են պահանջում, այլ կարծիք չի կարող լինել,,,-եզրափակեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30