Նորություններ

Դրախտիկում զբոսաշրջության զարգացման քայլեր են արվում 15.06.2018
Հունիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ,,Երազանքի գյուղ,, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր արդեն մի քանի ամիս է, ինչ գործունեություն են ծավալել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում զբոսաշրջությունն արմատավորելու և զարգացնելու ուղղությամբ: ,,Երազանքի գյուղ,, կազմակերպության անդամները մարզպետին ներկայացրին իրենց առաքելության նպատակը և այն ծրագիրը, որն իրենք փորձում են կյանքի կոչել Դրախտիկում՝ ուղորդելով համայնքի բնակիչներին՝ օգտագործելու սեփական ռեսուրսներն ու գրավչությունները զբոսաշրջության զարգացման ոլորտում: ,,Երազանքի գյուղ,, հասարակական կազմակերպությունը ձևավորվել է 21 կամավորների համախմբման արդյունքում: Ծրագրի սկզբում երիտասարդները Դրախտիկ համայնքում համատեղ ուժերով գնել են մի բնակարան, վերանորոգել այն, վերածել ,,Օֆիս,,- բնակարանի: ,, Հիմնեցինք ,,Երազանքի գյուղ,, հասարակական կազմակերպությունը: Սկսեցինք աշխատել: Համախմբվեցինք մեկ գաղափարի շուրջ, գյուղը ,,դժողքից դրախտ,,

Մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառի թատրոնի շենք 14.06.2018
Հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի նորակառույց շենք, որի կառուցման համար պետբյուջեից ծախսվել է 870 միլիոն դրամ: Մարզպետը ծանոթացավ թատրոնի արդիական պայմաններին, զրուցեց տնօրենի և դերասանական անձնակազմի հետ: Շենքի կառուցումն ու կահավորումն ավարտված է ամբողջությամբ, իսկ շահագործման համար մնում է լուծել որոշ տեխնիկական խնդիրներ: Թատրոնի շենքի բացման ժամկետները հստակեցնելու նպատակով մարզպետ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց կազմակերպել բովանդակային քննարկում՝ միաժամանակ ցանկություն հայտնելով անձամբ դիտել թատրոնի առաջիկա ներկայացումը: ,,Այս շենքը մեր մարզկենտրոնի նման փոքր քաղաքի համար մեծ շքեղություն է, անառարկելի ձեռքբերում, որը պետք է նպաստի այս քաղաքի, մեր մարզի թատերական ու մշակութային...
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Սևան քաղաքում աշխատանքային այց կատարեց ,,Զարթոնք,, մանկապարտեզի, բժշկական կենտրոնի, մշակույթի տան, թիվ 1 հիմնական դպրոցի և Չարենցի փողոցի շինհրապարակներ, որտեղ իրականացվում են սոցիալ-տնտեսակական և կենսական նշանակության կարևոր ծրագրեր: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը դիտարկեց շինարարության ընթացքը, զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, տվեց համապատասխան ցուցումներ: >- նշեց Իշխան Սաղաթելյանը, Սևան քաղաքի 5 շինհրապարակներում, շինարարների հետ հիմնանորոգման ...

Մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանդիպեց Սևանի տարածքի դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետ 13.06.2018
Հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը եղավ Սևանի քաղաքապետարանում, հանդիպում ունեցավ Սևանի տարածաշրջանի ՍԱՏԳ – աշխատակիցների հետ: Մարզպետը գործակալության աշխատակցին անձամբ փոխանցեց բնակիչների կողմից բարձրացված դժգոհությունը, որի շուրջ կծավալվի լուրջ քննարկում: Սևանի քաղաքապետարանի շենքում մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանդիպում և խորհրդակցություն անցկացրեց Սևանի տարածքի դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետ: Դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը մարզպետը կարևորեց կրթական հաստատությունների ապաքաղաքականացումը, դրամահավաքների բացառումը, պաշտոնական դիրքի չարաշահումներից զերծ մնալը, կրթական որակի ապահովումն ու բարձրացումը, դպրոցաշինական խնդիրների կարգավորումը...
Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության ողջ կազմի հետ: Վարչության պետ Վանիկ Հարությունյանը ներկայացրեց վարչության հիմնական գործառույթները, ոլորտի կարևոր անելիքները, ինչպես նաև համայնքներում կուտակված ու հրատապ լուծում պահանջող խնդիրները: Լսելով վարչության պետին և աշխատակիցներին՝ մարզպետը կարևորեց համայնքերում կուտակված խնդիրների վերհանումը և հրապարակային ու թափանցիկ աշխատանքի ապահովումը:,,Յուրաքանչյուր համայնքի ամեն մի բնակիչ պետք է իմանա, թե որ ուղղությամբ է ծախսվում իր մուծած հարկը...

Վանեվանում, Տորֆավանում և Գեղաքարում կայացան ՏԻՄ ընտրություններ 11.06.2018
2018 թվականի հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզի Վանեվան, Տորֆավան և Գեղաքար համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովից, Վանեվանում և Տորֆավանում անցկացվեցին համայնքի ղեկավարի և ավագանու, Գեղաքարում՝ միայն ավագանու ընտրություններ: Վանեվանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցում էին գործող գյուղապետ, անկուսակցական Նորայր Հարությունյանը և ԲՀԿ անդամ Էմին Սարգսյանը, իսկ Տորֆավանում գործող համայնքի ղեկավար, անկուսակցական Ահարոն Խաչատրյանը մրցակից չուներ: Ավագանու անդամների հնգական տեղերի համար Վանեվանում քվեարկվել է 6, Գեղաքարում՝ 6, Տորֆավանում՝ 5 թեկնածու: Նախնական տվյալներով՝ Վանեվանում գրանցված 262 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 199 քաղաքացի, որոնցից...


