Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում իր գործունեությունը կսկսկի Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը

01.11.2018

Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ» ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանին: Կենտրոնի տնօրենը Գեղարքունիքի մարզպետին փոխանցեց Գեղարքունիքի մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության ծավալման ծրագրի մասին՝ միաժամանակ կարևորելով ծրագրի իրականացման դերը մարզի կրթական ու տնտեսական կյանքում: «Գյումրիի տեղեկատվական տեխնոլագիաների կենտրոնի ստեղծումը տվել է տեսանելի արդյունքներ. Ստեղծվում են նոր աշխատատատեղեր, ի հայտ են գալիս նոր ներդրողներ, պատանի կամ երիտասարդ տարիքի մարդիկ ակտիվորեն ներգրավվում են մեր կրթական ծրագրերում: Բավականին ակտիվ կապ է ստեղծվել Սփյուռքի մեր հայրենակիցների հետ: Այդ հաջողությունները մենք ուզում ենք տարածել մարզերում, և մեր ծրագրային առաջնահերթություններից մեկն էլ Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալելն է: Որոշակի ֆինանսական միջոցներ արդեն ունենք՝ ծրագրի մեկնարկը տալու համար:Որոշել ենք նախապես կրթական ծրագրերում ընդգրկել 50 հոգու՝ ուսուցման երկու հերթով: Ակնկալում ենք ձեր աջակցությունը՝ համապատասխան տարածք ապահովելու և մի շարք այլ հարցերում»,-ներկայացրեց Ամալյա Եղոյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց իր պատրաստակամությունը՝ ծրագրի իրականացմանը համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար: «Մենք ունենք մաթեմատիկական գիտելիքների տիրապետող բազմաթիվ պատանիներ ու երիտասարդներ, ովքեր մեծ սիրով կընդգրկվեն կրթական ծրագրերում և իրենց ստացած գիտելիքները կծառայեցնեն մեր երկրի զարգացմանը, առաջ կքաշեն նոր նախաձեռնություններ, կբացեն նոր աշխատատեղեր: Նման կարևոր նախաձեռնությունները մեր կողմից անպայման կստանան բավարար աջակցություն», -հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Ըստ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենի՝ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությունն արդեն կարելի է համարել սկսված:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11