Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Գեղարքունիքի մարզպետարան - Վորլդ Վիժն  Հայաստան  համագործակցությունը կխորանա

Գեղարքունիքի մարզպետարան - Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանա 20.06.2018

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այսօր ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի ղեկավար Վարազդատ Սարգսյանին: Վերջինս մարզի ղեկավարին ներկայացրեց այն ոլորտները, որտեղ կազմակերպությունը իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր: Դրանցից Գեղարքունիքի մարզպետն առավել կարևորեց սոցիալ-տնտեսական ոլորտը: Այնուհետև կողմերը քննարկեցին Դրախտիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման ծրագրի շուրջ ստեղծված խնդիրը:Մարզպետ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս շաբաթ ինքն անձամբ կայցելի Դրախտիկ, տեղում կծանոթանա իրավիճակին և կհստակեցնի այն միջոցները, որոնք կուղղվեն խնդրի կարգավորմանը: ,,Պատրաստ եմ լիարժեք համագործակցության ...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի պատասխանատուներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի պատասխանատուներին 20.06.2018

Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ,,Կլիմայի փոփոխության ծրագրերի,, համակարգող Դիանա Հարությունյանին և ,,Կլիմա իստ,, պիլոտային ծրագրի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանին: Դիանա Հարությունյանը մարզպետին ներկայացրեց իրենց կողմից Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում նախորդ տարիներին իրականացված կամ ընթացքի մեջ գտնվող բնապահպանական, գյուղատնտեսական և էներգախնայողության ծրագրերը, որտեղ անչափ կարևորվում է համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը և մարզի համայնքապետարանները պատրաստ են աջակցել մարզում իրականացվող ցանկած սոցիալ-տնտեսական ծրագրի իրականացմանը, համատեղ քննարկել և լուծում տալ ծագած բոլոր խնդիրներին...

Գեղարքունիքի մարզպետի տեղակալները հրաժարականի դիմում ներկայացրին

Գեղարքունիքի մարզպետի տեղակալները հրաժարականի դիմում ներկայացրին 18.06.2018

Հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը աշխատակազմին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանի և Կարեն Հակոբյանի հրաժարականների մասին: ,, Քաղաքական վերադասավորումների արդյունքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը և Կարեն Հակոբյանը ներկայացրել են հրաժարականի դիմումներ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոնայք Հակոբյաններին՝ նրանց երկարամյա և նվիրված աշխատանքի համար և մաղթել հետագա հաջողություններ ,, -իր խոսքում նշեց Իշխան Սաղաթելյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը մարզպետարանի ողջ աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնեց մարզպետի տեղակալներին, հույս հայտնելով, որ իրենց միջև ընկերությունն ու բարեկամությունը կկրի շարունակական բնույթ...

Աշխատանքային խորհրդակցություն՝ քարտուղարության և քաղաքաշինության վարչության աշխատակիցների հետ

Աշխատանքային խորհրդակցություն՝ քարտուղարության և քաղաքաշինության վարչության աշխատակիցների հետ 18.06.2018

Հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության և քաղաքաշինության վարչության աշխատակիցների հետ: Քարտուղարության պետ Վերգինե Ղուկասյանը ներկայացրեց ստորաբաժանման գործառույթները, փաստաթղթաշրջանառության, նամակների և քաղաքացիների ընդունելության, վարչատնտեսական և մի շարք այլ կարևոր ուղղություններում տարվող աշխատանքը և ծագած խնդիրները: Մանրամասնորեն ծանոթանալով ստորաբաժանման հիմնական անելիքներին՝ մարզպետն առաջարկեց ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիների կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց, ստացված ամեն մի գրություն կամ նամակ՝ ոչինչ չթողնելով անհետևանք: ,,Ձեր ոլորտը չափազանց ծանրաբեռնված է, բավականին աշխատատար: Այդուհանդերձ, պետք է արվի ...

Ճանապարհների  բարեկարգում  Գեղարքունիքի մարզում

Ճանապարհների բարեկարգում Գեղարքունիքի մարզում 16.06.2018

Մ4 Երեւան-Սեւան ավտոճանապարհի Գեղարքունիքի մարզի հիմնանորոգման ենթարկվող հատվածի ֆրեզված հին ասֆալտբետոնյա ծածկույթից առաջացած խառնուրդով հարթեցվում են Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների գլխավոր կամ երկրորդական նշանակության ճանապարհներ, իրականացվում փոսային նորոգումներ: 12 համայնքներին հատկացվող ֆրեզված ասֆալտբետոնյա ծածկույթից առաջացած նյութի ծավալը կազմելու է մոտ 2600 խորանարդ մետր, ինչի արդյունքում բարեկարգվելու են շուրջ 25 հազար քառակուսի մետր մակերես զբաղեցնող ճանապարհներ: Հունիսի 15-ի դրությամբ արդեն համայնքներ է տեղափոխվել 2300 խորանարդ մետր ասֆալտբետոնյա խառնուրդ: Ֆրեզված ասֆալտբետոնյա խառնուրդը համայնքներին հատկացվում է անվճար՝ համաձայն Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի եւ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության...

Ջրամատակարարման համակարգում մտահոգող խնդիրներ կան

Ջրամատակարարման համակարգում մտահոգող խնդիրներ կան 15.06.2018

Հաշվի առնելով Մարտունի քաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում ի հայտ եկած խնդիրները և այդ ուղղությամբ Մարտունի համայնքի բնակիչների կողմից Գեղարքունիքի մարզպետին ներկայացրած բողոքները՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 15-ին խորհրդակցության հրավիրեց Մարտունի համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ ,,Վեոլիա ջուր,, ընկերության պատասխանատու պաշտոնյաներին: Մարզի ղեկավարը Մարտունի քաղաքի տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն տվեց՝ ներկայացնել կազմակերպության հանդեպ ունեցած դժգոհությունները: Նրանց ներկայացմամբ՝ դժգոհությունները վերաբերում էին սպասարկող կազմակերպության կողմից ներդրումներ չկատարելուն, առաջացած խնդիրները չկարգավորելուն, նշելով,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-28 12:21:01