Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի 19 մարզիկներն ու նրանց մարզիչները խրախուսվեցին մարզպետի շնորհակալագրով

06.11.2018

Նոյեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ բռնցքամարտի 2018 թվականի առաջնություններում, տարբեր քաշային կարգերում, մրցանակային տեղեր զբաղեցրած Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքակական թիմի մարզիկներին : Հանդիպմանը հրավիրված էին նաև նրանց մարզիչները:
Ողջունելով պատանի բռնցքամարտիկներին՝ Գնել Սանոսյանը շնորհավորեց նրանց՝ գրանցված հաջողությունների և մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: «Ես ողջունում եմ բոլորիդ գրանցած հաղթանակների համար և մաղթում նորանոր հաջողություններ: Խրախուսելի է այն փաստը, որ ձեզանից շատերն այսօր դեռևս մարզվում են ոչ բավարար պայմաններ ունեցող մարզադահլիճներում, և, չնայած անբավարար պայմաններին, հաջողություններ են արձանագրում: Ես համոզված եմ, որ մոտ ապագայում, դրանց բարելավման դեպքում մեր մարզական ձեռքբերումներն ավելին կլինեն: Գրանցված հաղթանակների համար ես ողջունում եմ նաև բռնցքամարտի խմբակների մարզիչներին, որոնց նպատակը ոչ միայն պատանիների մեջ առողջ ապրելակերպ ձևավորվելն է, այլ նաև նրանց ճիշտ կրթելն ու դաստիարակելը»,- ասաց Գնել Սանոսյանը:
Բռնցքամարտի առաջնություններում տարբեր քաշային կարգերում մրցանակային տեղեր զբաղեցրած Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքակական թիմի 19 մարզիկները խրախուսվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով: Գեղարքունիքի մարզում «Բռնցքամարտ» մարզաձևը մասսայականացնելու և մարզի հավաքական թիմերի մարզիկներին ՀՀ բռնցքամարտի առաջնություններին լավագույնս նախապատրաստելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին նաև բռնցքամարտի մարզիչները: «Եկել են նոր ժամանակներ, և ամեն մի փոփոխություն միայն դրականորեն է անդրադառնալու մեր երկրի կայունացման ու զարգացման, ամենատարբեր ոլորտներում տիրող իրավիճակների վրա: Ես հույս ունեմ, որ օր օրի կկարողանանք ավելի մեծ թվով երիտասարդներ ընդգրկել մարզական խմբակներում և նորանոր հաղթանակներ կգրանցենք»,- շնորհավորելով ներկաներին՝ նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Վերջիններս շնորհակալություն հայտնեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ մարզական ոլորտը ուշադրության կենտրոնում պահելու և մարզաշխարհի հաջողությունները գնահատելու համար: Մարզի տարբեր տարածաշրջանների բռնցքամարտի խմբակների ղեկավարները մարզպետին նվիրեցին մարզաձևի խորհուրդը ներկայացնող հուշանվերներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:10:05