Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում

06.11.2018

Նոյեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Գնել Սանոսյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն:
Քաղաքացիների կողմից մարզպետին ներկայացրած 10 դիմումներն առնչվում էին աշխատանքի տեղավորման խնդրի հետ, որի ուղղությամբ Գեղարքունիքի մարզպետն առաջարկեց հետևել թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին և մասնակցել դրանց:
Դիմումներից 8-ն առնչվում էին բնակարանների վերանորոգման, բնակության համար ժամանակավոր կացարաններ ձեռք բերելու, հողի օգտագործման նպատակով սեփականության իրավունքի ձեռքբերման, օժանդակ և այլ տարածքների բարեկարգման հարցում աջակցություն ստանալուն, 2-՝ պետական պատվերի շրջանակներում բուժում կազմակերպելու, 2-ը՝ ընտանեկան նպաստի համակարգից օգտվելու, մի քանիսը՝ դրամական աջակցություն ստանալու հետ : Գավառագետի Արծվաքար թաղամասով անցնող գետափնյա հատվածի մի խումբ բնակիչներ Գնել Սանոսյանին ներկայացրին թաղամասում տևական ժամանակ լուծում չստացած գետի մաքրման, ոռոգման ջրի բացակայության խնդիրները, խոսեցին թաղամասի միջնակարգ դպրոցի և մշակույթի պալատի անբարեկարգ վիճակի և դրանց վերանորոգման անհրաժեշտության հետ կապված հարցերի մասին: Ընդունելության ընթացքում մարզպետին ներկայացվեց հայրենիքի սահմանների պաշտպանության գործում իր կյանքը նվիրաբերած, հերոս՝ Արամայիս Ոսկանյանի անունով Գավառի թիվ 5 միջնակարգ դպրոցը անվանակոչելու, ԴԱՀԿ համակարգի հետ առնչություն ունեցող խնդիրների շուրջ պարզաբանում կամ աջակցություն ստանալու հետ կապված հարցեր: Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի քարտուղարությունում հաշվառեցին և օրենքով սահմանված կարգով պատասխան կտրվեն բոլոր այն դիմումներին, որոնք գտնվում են մարզպետի կամ մարզպետարանի իրավասությունների և լիազորությունների շրջանակներում, իսկ դրանցից դուրս ներկայացված թեմաների հասցեատերերին Գնել Սանոսյանն ուղորդեց պատկան մարմիններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55