Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց և շնորհավորեց համայնքների նորընտիր ղեկավարներին

29.10.2018

Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ներքին Գետաշեն, Դդմաշեն, Երանոս, Սարուխան, Մաքենիս, Վերին Գետաշեն համայնքների նորընտիր ղեկավարներ Կարո Գևորգյանին, Ավետիս Ավետիսյանին, Սաշա Բավեյանին, Լյովա Աբրահամյանին, Ռադիկ Ավետիսյանին և Տիգրան Մուրադյանին, ովքեր հաղթել էին այս տարվա հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրություններում: « Շնորհավորում եմ բոլորիդ համայնքի ղեկավարի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթում արգասաբեր աշխատանք: Մեր համայնքներին հարկավոր են սրտացավ, բանիմաց, ջանասեր ղեկավարներ, որպեսզի մեր երկիրը կարողանա օր առաջ հաղթահարել ստեղծված դժվարին իրավիճակը, տարիներով կուտակված հիմնախնդիրները: Ես առավել կարևորում եմ աշխատանքը, քան թե թիմակից լինել-չլինելը և ձեր աշխատանքից ակնկալում եմ տեսանելի արդյունքներ:Համոզված եմ, որ ցանկացած համայնքի ղեկավար ի վիճակի է իր համայնքում եղանակ փոխել, ձեռքբերումներ արձանագրել, լուծում տալ ցանկացած հիմնախնդրի, եթե ունի կամք, իմացություն ու ցանկություն: Առաջարկում եմ՝ նորովի նայել ձեր աշխատանքին, վերագնահատել անցյալի բացերն ու սխալները եւ մեզ հետ ձեռք ձեռքի տված աշխատել: Մենք ունենք հեռանկարային ու հավակնոտ ծրագրեր, որոնք կյանքի պետք է կոչենք համատեղ ջանքերով: Մենք մեր լիազորությունների շրջանականերում կլինենք ձեր աջակիցն ու գործընկերը ցանկացած հարցում»,-նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը միաժամանակ առաջարկեց համայնքների նորընտիր ղեկավարներին՝ առավել ուշադրություն սևեռել տեղական բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման վրա: «Որքան շատ միջոցներ հավաքագրեն համայնքները, եկող տարի դրսից այնքան շատ միջոցներ կներգրավվեն մեր համայնքների վերականգնման ու զարգացման մեջ»,-հավելեց մարզպետը:
Համայնքների նորընտիր ղեկավարները մարզպետ Գնել Սանոսյանի հետ քննարկեցին մի շարք առաջնահերթ և ընթացիկ լուծում պահանջող հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:28:50