Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սարուխանում սուբվենցիոն ծրագրով եւ գործարարների օժանդակությամբ իրականացվել են ճանապարհաշինական աշխատանքներ

12.11.2018

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում հոկտեմբեր ամսից սկսվել եւ ընթանում են ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրեց Սարուխանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են գյուղի գործարարների, տեղական միջոցների եւ ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի հաշվին:
Մեսրոպ Մաշտոցի փողոցում ճանապարհաշինական աշխատանքները մոտենում են ավարտին: Այստեղ արդեն ասֆալտապատվել է 1300 գծամետր ճանապարհ՝ մոտ 8200 քառակուսի մետր մակերեսով:Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 67 միլիոն դրամ, շինարարական մրցույթը շահել են 48 միլիոն դրամով:Գումարի 60 տոկոսը ներդրել է Սարուխանի համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: Ընդ որում, Սարուխանի համայնքապետարանն այստեղ ներդրել է 12 միլիոն դրամ, իսկ 18 միլիոն դրամով ծրագրի իրականացամանն աջակցել են գյուղի գործարարները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39