Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գանձակում պետական միջոցներով կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր

09.11.2018

Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր, ինչի արդյունքում 2019 թվականից գյուղի ոռոգելի հողերը կավելանան շուրջ 40 հեկտարով: Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ խորքային հորի կառուցման համար ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 43 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018 թվականին հոկտեմբերից եւ կավարտվեն նոյեմբերի վերջերին: «Շինարարներն արդեն ավարտել են հորատման աշխատանքները, տեղադրվում են սարքավորումները: Հորատումը կատարվել է 183 մետր խորությամբ:Մղվող ջրի հզորությունը կազմելու է 40 լիտր վայրկյան: Ոռոգման ջուրը եկող տարվանից ոռոգելի կդարձնի Գանձակի «Աղվեսբներ» կոչվող թաղամասը, որը հիմնադրվել է 1990-ական թվականներին: Այս ծրագրից կօգտվի մոտ 80 տնտեսություն՝ որոշակիորեն ավելացնելով գյուղմթերքների արտադրությունը: Գանձակի համայնքապետարանը ծրագրի իրականացման համար պետք է կատարի համաֆինանսավորում, որի չափը հայտնի կդառնա մոտ օրերս», -ներկայացրեց համայնքի ղեկավարը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 18:13:05