Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գավառ քաղաքի մանկապարտեզներում կատարվում են վերանորոգման աշխատանքներ

24.12.2018

ՀՀ պետական բյուջեի և Գավառ համայնքի բյուջեի համատեղ ֆինանսավորմամբ վերանորոգման աշխատանքներ են ընթանում Գավառի թվով 4 մանկապարտեզներում: Աշխատանքները կատարվում են պետական բյուջեից նպատակային հատկացումների՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Գումարի 60տոկոսը տրամադրվում է պետական բյուջեից, իսկ 40 տոկոսը՝ Գավառ համայնքի բյուջեից:
Գավառի թիվ 8 մանկապարտեզում, որը գտնվում է Արծվաքար թաղամասում, կատարվում է շենքի մասնակի վերանորոգում: Հիմնանորոգվում է խմբասենյակը իր խաղասենյակով, ննջարանով և սանհանգույցով: Այժմ այստեղ ընթանում են քանդման աշխատանքներ: Թիվ 8 մանկապարտեզում վերանորոգվում է նաև դահլիճի հատակը: Այս աշխատանքների համար հատկացվել է շուրջ 14 մլն դրամ: 17մլն 233 հազար դրամի շրջանականերում էլ իրականացվել է Գավառի թիվ 4 մանկապարտեզի տանիքի հիմնանորոգումը: Պետք է տեղադրվեն նոր լուսամուտներ ու դռներ, անցկացվի ջեռուցման համակարգ: Մանկապարտեզն ունի նաև նոր գույք. սեղաններ, աթոռներ ու պահարաններ:
Նույն ծրագրի շրջանակներում թիվ 7 մանկապարտեզում կառուցվելու է ջեռուցման համակարգ և կատարվելու է շենքի մասնակի հիմնանորոգում, աշխատանքների համար հատկացվել է 9մլն 240 հազար դրամ: Թիվ 3 մանկապարտեզում էլ բարելավվեու է ջեռուցման համակարգը, որի համար ծախսվելու է 979հազ դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42