Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղադրվում են Գավառի կենտրոնական հրապարակի լուսասյուները

24.12.2018

Դեկտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակից Գավառի կենտրոնական հրապարակում մեկնարկել են լուսասյուների տեղադրման աշխատանքները: Այն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումների՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Այս նպատակով նախատեսվել է 46 մլն 920 հազար դրամ: Նշված գումարի 40տոկոսը տրամադրվել է պետական բյուջեից, իսկ 60-ը՝ Գավառ համայնքի բյուջեից: Նախ տեղադրվում են լուսասյուները, ապա՝ լուսատուները: Ըստ նախագծի՝ տեղադրվելու են թվով 68 լուսասյուներ: Աշխատանքները գրեթե ավարտական փուլում են: Գավառի հրապարակում լուսասյուների տեղադրման աշխատանքներն իրականացնում է «Նիկոլ Դուման» արտադրական կազմակերպությունը: Իրականացվող  ծրագիրը հաճելի նվեր կլինի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36