Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի կապակցությամբ

08.03.2019

Սիրելի մայրեր, տիկնայք, քույրեր եւ դուստրեր ,
Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է՝ մեկ անգամ եւս գնահատելու ձեր ամենօրյա նվիրումը, որ հաղորդում եք ձեր ընտանիքիներին, շրջապատին ու հայրենիքին: Անկշռելի են այն արժեքները, որ դուք անուրանալի ջանքերի գնով ստեղծել ու ստեղծում եք Հայաստանի անցյալի, ներկայի ու ապագայի համար:Անփոխարինելի է ձեր դերը թե՛ ընտանիքում, թե՛ հանրային կյանքի բոլոր բնագավառներում: Դուք եք մեր ապավենը Նոր Հայաստանի կերտման ու հզորացման ճանապարհին:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ, ցանկանում ընտանեկան երջանկություն, անսպառ սեր:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11