Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում

05.03.2019

Մարտի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 39 քաղաքացի: Նորարարական գաղափարներ և բիզնես ծրագրեր ունեցող 3 քաղաքացի դիմեցին մարզպետին՝ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովին մասնակցելու և իրենց ծրագրերը ներկայացնելու նպատակով, 1 քաղաքացի՝ սառնարանային տնտեսություն հիմնելու հարցում տարածքի հետ կապված խնդրի կարգավորման, 16 քաղաքացի՝ սոցիալ-տնտեսական ամենատարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն ստանալու, 10 քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման, 1 քաղաքացի՝ առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 1 քաղաքացի՝ վիրահատության հարցում աջակցություն ստանալու, 1 քաղաքացի՝ թաղամասի մանկապարտեզի հիմնանորոգման, 2-ը՝ համայնքի ճանապարհների բարեկարգման և ջրարբիացման խնդիրների լուծմանն ընդառաջելու, 2 քաղաքացի՝ անձնական, 2-ը՝ բնակարանի բարեկարգմանն աջակցելու խնդրանքով: Դիմումատուների մի մասին պատասխանվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43