Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

  Տեղի ունեցավ ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման մարզային հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման մարզային հանձնաժողովի հերթական նիստը 15.04.2015

Ապրիլի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ, հանձնաժողովի անդամ Գարիկ Բադալյանը հանձնաժողովին ներկայացրեց մարզում մինչ այժմ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները: Ըստ զեկուցման` մարզի համայնքներում և կրթամշակութային հաստատություններում հոբելյանի առիթով կազմակերպվում և կյանքի են կոչվում տարբեր բնույթի ...

Գավառ քաղաքում  ՀՀ Ազգային արխիվի կողմից   ցուցադրվեցին  Հայոց ցեղասպանությունը հաստատող լուսանկարներ և փաստաթղթեր

Գավառ քաղաքում ՀՀ Ազգային արխիվի կողմից ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությունը հաստատող լուսանկարներ և փաստաթղթեր 15.04.2015

Գավառ քաղաքի մշակույթի պալատում ապրիլի 15-ին ՀՀ Ազգային արխիվի կողմից հանրությանը ներկայացվեցին Հայոց ցեղասպանությունը հաստատող փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք Գեղարքունիքի մարզում ցուցադրվում են առաջին անգամ: Ցուցադրությանը մասնակցում էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, Գավառի և մի շարք գյուղական համայնքների կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: Ցուցադրությանը Հայոց ցեղասպանությանը ...

Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցում ցուցադրման է բերվել Հին Բայազետի  Բերդի երկփեղկ դռներից մեկը

Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցում ցուցադրման է բերվել Հին Բայազետի Բերդի երկփեղկ դռներից մեկը 15.04.2015

Գավառ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցում ապրիլի 15-ին ցուցադրման ներկայացվեց Հին Բայազետի Բերդի երկփեղկ դռներից մեկը: Ցուցադրությունը նախաձեռնել էր Գավառ քաղաքի բնակիչ, Սուրբ Կարապետ եկեղեցու վերականգնման և վերաբացման հովանավոր Սամվել Սինանյանը: Առաջին ցուցադրությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզի և Գավառ քաղաքի ղեկավար այրերը, քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մտավորականներ: Ինչպես ներկայացրեց Սամվել Սինանյանը` Հին Բայազետի բերդի մուտքի երկփեղկ մետաղակուռ դուռը պատրաստվել է 18-րդ դարում և կշռում է 1600 կիլոգրամ: Այն Հին Բայազետի հայերը իրենց հետ Արևելյան Հայաստան են տեղափոխել 1830 թվականի գաղթի ժամանակ: Այդ դռները 1835 թվականին ...

    Ամփոփվեցին հրամանատարաշտաբային ուսումնավարժության արդյունքները

Ամփոփվեցին հրամանատարաշտաբային ուսումնավարժության արդյունքները 15.04.2015

Ապրիլի 14-ին և 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որին ընդգրկված էին մարզի քաղպաշտպանության և զորահավաքային մարմինների ղեկավար կազմերը, քաղպաշտպանության ծառայությունները, տարհանման հանձնաժողովի, Նորատուսի և Երանոսի համայնքապետարանների ներկայացուցիչները, ղեկավար կազմերը: Ուսումնավարժության թեման ,,Նորատուս և Երանոս համայնքներում քաղպաշտպանության և զորահավաքային համակարգերը խաղաղից ռազմական դրության անցնելուն,, վերաբերող գործողությունն էր, որտեղ գործում էին քաղպաշտպանության և զորահավաքային պլաններին համապատասխան, և պատրաստ էին...

                            ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների մասին

ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների մասին 14.04.2015

Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքը հանելու խնդրանքով 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզից մարզպետարան դիմում է ներկայացրել 720 քաղաքացի: Դիմումները քննարկելու նպատակով ուղարկվել են ՀՀ և ՌԴ միգրացիոն ծառայություններ: Վերջիններիս կողմից առայժմ 59 դիմումի պատասխան է տրվել: Արդյունքում բացվել է 21 քաղաքացու` ՌԴ մուտք գործելու արգելքը, իսկ 38 քաղաքացու դիմումներ մերժվել են: Գեղարքունիքի մարզպետարանում շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը:

Եղեռնին նվիրված միջոցառում Գավառի երաժշտական դպրոցում

Եղեռնին նվիրված միջոցառում Գավառի երաժշտական դպրոցում 14.04.2015

Գավառի երաժշտական դպրոցում ապրիլի 14-ին տեղի ունեցավ գրական երաժշտական ցերեկույթ` նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: ,,Անավարտ աղոթք,, խորագիրը կրող միջոցառմանը մասնակցեցին երաժշտական դպրոցի աշխատակիցներն ու բոլոր բաժինների շնորհալի սաները, ովքեր համատեղ ներկայացրեցին ցեղասպանության ողջ պատմությունը՝ խոսքի, երգի, ասմունքի, պարի, փաստավավերագրական ֆիլմերից ներկայացված դրվագների, այլ տեսանյութերի միջոցով: Միջոցառման խորագիրը պատկերավորվել էր նաև դահլիճի արտաքին ձևավորման շնորհիվ: Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38