Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում

05.02.2019

Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը, Անուշավան Ղազարյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Ցուցակագրված քաղաքացիների թիվը 25 –ն էր: Մարզպետին ներկայացրած դիմումներից 9-ը առնչվում էին աշխատանքի տեղավորման, 9-ը՝ սեփական կամ բազմաբնակարան շենքերի տանիքների կամ բնակարանային այլ խնդիրների կարգավորման նպատակով աջակցություն ստանալու, 3-ը՝ հողի սեփականության իրավունքի ձեռքբերման կամ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրների կարգավորման, 2 քաղաքացի առողջական խնդիրների, իսկ 2 քաղաքացի սոցիալ -տնտեսական բնույթի հրատապ խնդիրների կարգավորման նպատակով դրամական աջակցություն ստանալու նպատակով: Դիմումատուների մի մասին պատասխան տրվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39