Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում կավելանա ինժեներական լաբորատորիա ունեցող դպրոցների թիվը

30.01.2019

Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «ԱՐՄԱԹ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանին եւ ծրագրի այլ բաղադրիչների համակարգողներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մարզի հանրակրթական դպրոցներում   ինժեներական լաբորատորիաների ներդրման եւ Գեղարքունիքի մարզում տեխնոպարկի ստեղծման հետ կապված խնդիրները: «Այսօրվա դրությամբ «ԱՐՄԱԹ» ինժեներական լաբորատորիաներ գործում են Գեղարքունիքի մարզի 37 հանրակրթական դպրոցներում եւ 1 քոլեջում: Կարճ ժամանակի ընթացքում  արդեն ակնառու են մեր գրանցած հաջողությունները: Սակայն մեր կազմակերպության հիմնական խնդիրն է՝ ինժեներական լաբորատորիաներ բացել Հայաստանի , այդ թվում՝ Արցախի բոլոր դպրոցներում: Եթե մենք տնտեսական հեղափոխություն  ենք ակնկալում, ապա դա կարող ենք առաջին հերթին ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Մենք լուծում ենք խմբակավարների վարձատրության հարցը, նաեւ ապահովում ռոբոտաշինության պատվերներն ու դրանց արտահանումը, իսկ ձեզանից ակնկալում ենք համագործակցություն տարածքների տրամադրման, այլ խնդիրների կարգավորման ուղղությամբ: Մենք պետք է միմյանց օժանդակելով առաջ շարժվենք: Մենք ձգտում ենք նաեւ ինժեներական լաբորատորիաներ ստեղծել ՀՀ Զու զորամասերում, որպեսզի Հայոց բանակի զինծառայողները տուն վերադառնան՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում բավարար գիտելիքներ ստացած: Մեր առաջնահերթ խնդիրներից է նաեւ Գեղարքունիքի մարզում տեխնոպարկերի ստեղծումը յուրաքանչյուր նախկին շրջկենտրոններում, որը մեծապես կնպաստի ոլորտի հետագա ծավալմանն ու զարգացմանը: Կարծում եմ, որ մեր նախաձեռնությունները կհետաքրքրեն Գեղարքունիքի մարզը ներկայացնող գործարարներին, մեր երկրի զարգացման մեջ շահագրգռված անձանց: Ինժեներական լաբորատորիաներ հաճախող Գեղարքունիքի մարզի ավելի քան 1000 դպրոցականների մեջ ի հայտ են եկել տաղանդավոր երեխաներ, որոնց շնորհիվ մենք գրանցել ենք նկատելի ձեռքբերումներ: Մենք ինչքան շատ ինժեներական խմբակներ բացենք դպրոցներում, ինչքան շատ տեխնոպարկեր հիմնենք, այնքան դրանք հասանելի կլինեն յուրաքանչյուր երեխայի, այնքան շատ արդյունքներ կունենանք, այնքան շուտ կգտնենք մեր տնտեսության թռիչքաձեւ զարգացման ճանապարհը: Այս ոլորտում ցանկացած ներդրում արդարացնում է բոլոր սպասելիքները»,-ներկայացրեց  Սեդրակ Վարդանյանը:

Մարզպետ Գնել Սանոսյանը, կարեւորելով ՏՏ ոլորտի զարգացման ապահովումը, հայտնեց իր պատրաստակամությունը  համագործակցության հետ կապված բոլոր հարցերում: «Մենք մեր մարզում ունենք մտավոր մեծ ներուժ: Մեր աշակերտներն աչքի են ընկում թե՛ տեխնիկական գիտելիքներով, թե՛ մարզական բարձր ցուցանիշներով, ինչը հուշում է նրանց մտավոր ու ֆիզիկական ունակությունների մասին: Համագործակցության համար մենք շատ ենք շահագրգռված, բաց ենք ու թափանցիկ, եւ անելու ենք հնարավորը, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեզ մոտ օր առաջ զարգանա ու ծավալվի: Կցուցաբերենք առավելագույն աջակցություն, որպեսզի առաջիկա տարիներին ունենանք ինժեներական լաբորատորիաներ բոլոր դպրոցներում եւ տեխնոպարկեր՝ մարզի տարբեր բնակավայրերում»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03