Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանսիական «BONHEUR RETROUVE» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները եղան Գեղարքունիքի մարզպետարանում

31.01.2019

 Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանն ընդունեց ֆրանսիական «BONHEUR RETROUVE» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Գեղարքունիքի մարզում գործող կրթական հաստատությունների շենքային պայմաններին և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել աջակցություն:
Կազմակերպությունը, ինչպես ներկայացվեց, գործում է Փարիզում: Կազմակերպության կողմից նախաձեռնվում և ֆրանսիական տարբեր քաղաքների հայաշատ վայրերում անցկացվում են համերգներ, որից գոյացած հասույթը ուղղվում է հայկական կրթամշակութային ոլորտներում բարեգործական ծրագրերի իրականացմանը: Մարզպետի տեղակալը բարձր գնահատեց կազմակերպության կողմից ցուցաբերվող նմանատիպ նախաձեռնությունը, նշելով, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում համագործակցություն ծավալել:
Անուշավան Ղազարյանը ֆրանսիական «BONHEUR RETROUVE» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին առաջարկեց ծանոթանալ Գեղարքունիքի մարզի առավել անմխիթար շենքային պայմաններ ունեցող հանրակրթական դպրոցների ցանկին և կատարել ուսումնասիրություն: Դրանց արդյունքները կամփոփվեն հերթական քննարկման ընթացքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55