Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին համայնքների խմելու ջրի համակարգի սպասարկման հետ կապված հարցեր

05.02.2019

Փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Գյուղական տարածքների տնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի, «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց, որ կառավարության աջակցությամբ անցած 2-3 տարիների ընթացքում մարզի Արտանիշ, Թթուջուր, Վերին Գետաշեն, Մեծ Մասրիկ, Զոլաքար համայնքներում իրականացվել են խմելու ջրի ներքին կամ արտաքին ցանցերի բարելավման ծրագրեր: Առաջարկվեց համայնքներում խմելու ջրի կառուցած և գործող համակարգերը հանձնել «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկմանը: Սակայն առաջարկվող համակարգերը, ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցչի, ամբողջական չեն և ընկերությունը չի կարող այն վերցնել իր սպասարկման ենթակայության: Նշված գործընթացին դեմ են նաև վերը նշված համայնքների բնակիչները: Հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին ջրամատակարարման խնդիրը քննարկել ավագանու նիստերի ընթացքում և արդյունքների վերաբերյալ ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06