Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց   դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի մարզային փուլը

Անցկացվեց դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի մարզային փուլը 13.04.2015

Ապրիլի 8-ին Լճաշենի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի դպրոցականների շրջանում անցկացվող Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի մարզային փուլը: Օլիմպիադան անցկացվում էր անհատական- թիմային հաշվարկով: Թիմի կազմում ընդգրկված էին 2 տղա և մեկ աղջիկ: Յուրաքանչյուր տարածքից մասնակցում էր երկու թիմ` մեկը, որպես հիմնական դպրոցների աշակերտների շրջանում անցկացված մրցումների հաղթող, մյուսը` ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտների շրջանում անցկացված մրցումների հաղթող: Գավառի տարածքը ներկայացնում էին Գավառի N 1 հիմնական և ավագ դպրոցները, Մարտունու տարածքը` Վարդենիկի N2 հիմնական դպրոցը և կրթահամալիրը...

                Կարմիրգյուղ համայնքում  բնակարան է փլուզվել

Կարմիրգյուղ համայնքում բնակարան է փլուզվել 12.04.2015

Ապրիլի 11-ին , ժամը 19-ի սահմաններում արտակարգ դեպք է գրանցվել Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում: Գրեթե ամբողջովին փլուզվել է Զոհրապ Շհոյան փողոցի թիվ 6 հասցեում բնակվող Անդրանիկ Նավոյանին պատկանող բնակարանի հետնամասը: Բնակարանում ապրում է Անդրանիկ Նավոյանը, մոր` Սիլվա Ճնգռյանի հետ: Բարեբախտաբար այդ պահին տանը ոչ ոք չի եղել: Կարմիրգյուղի համայնքապետարանի հաղորդած տվյալների համաձայն բնակարանն ունի 87 քմ տարածք, կառուցվել է 1940, ապա մասնակի բարեկարգվել 50-ական թվականներին: Հողաշեն կառույցը վերջին շաբաթվա ընթացքում առաջին ցնցումը տարել էր ապրիլի 6-ին գրանցված երկրաշարժի ժամանակ, իսկ փլուզման պատճառը` մասնագետների հավաստմամբ, վերջին օրերին տեղացած թաց...

Խորհրդակցություն Արմավիրում` բոլոր մարզպետների մասնակցությամբ

Խորհրդակցություն Արմավիրում` բոլոր մարզպետների մասնակցությամբ 10.04.2015

Ապրիլի 10-ին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն Արմավիրի մարզում խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի 10 մարզերի ղեկավարների հետ, խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշնանացան ցորենի, դիզ. վառելիքի և ազոտական պարարտանյութի բաշխման հարցերը, ինչպես նաև՝ եկամուտների հավաքագրման գործընթացը: Իշխան Զաքարյանը ՏԿԱԻ նախարարին և մարզպետներին ներկայացրեց սույն թվականի օգոստոս ամսին Հայաստանում կայանալիք Համահայկական հերթական 6-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հիմնախնդիրները: Ներկա դրությամբ՝ Համահայկական ...

Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում` Գավառի մշակույթի տանը

Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում` Գավառի մշակույթի տանը 10.04.2015

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները մարզի տարածքի համայնքներում շարունակվում են: Գավառի քաղաքապետարանի` Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում ապրիլի 8-ին քաղաքի մշակույթի տանն անցկացվեց > խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառումն անցկացվեց Գավառի մշակույթի տան աշխատակիցների, քաղաքի երաժշտական, դուդուկի, երաժշտական ուսումնարանի աշխատակիցների ու լավագույն սաների մասնակցությամբ: Ցերեկույթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը: Հուշ ցերեկույթի ընթացքում ընթերցվեցին...

Կայացավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 09.04.2015

Ապրիլի 8-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի հերթական նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին Լճաշենի, Ծովակի, Նորատուսի բժշկական ամբուլատորիաներում և Գավառի դրամատիկական թատրոնում անցկացված ներքին աուդիտի արդյունքները: Անդրադարձ եղավ աուդիտի ընթացքում նշված կազմակերպություններում բացահայտված ֆինանսա-տնտեսական և այլ բնույթի մի շարք բացթողումների և...

Գեղարքունիքի մարզպետի աշխատանքային հերթական այցը

Գեղարքունիքի մարզպետի աշխատանքային հերթական այցը 08.04.2015

Աշխատանքային այցով ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Կարմիրգյուղ համայնքում: Մարզի ղեկավարը նախ այցելեց օրերս անասնագոմի տանիքի փլուզման հետևանքով տուժած տնտեսությանը, տեղում ծանոթացավ ստեղծված իրավիճակին և խոստացավ աջակցել ընտանիքին հնարավորության սահմաններում: Այնուհետև Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Կարմիրգյուղի բուժամբուլատորիայում, ծանոթացավ կառույցի շենքային պայմաններին, զրուցեց բուժանձնակազմի հետ և քննարկեց աշխատանքային բնույթի հարցեր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38