Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Հայոց բանակի ստեղծման օրվա կապակցությամբ

27.01.2019

Հարգելի հայրենակիցներ

Հայոց բանակը ծնվեց Արցախյան գոյամարտի առաջին իսկ ակնթարթներից եւ անցավ հաղթական հերոսամարտերի փառահեղ ճանապարհ՝ տասնյակ հազարավոր հայորդիների սխրանքների, կյանքի ու արյան գնով ազատագրելով Արցախ աշխարհը, պաշտպանելով մեր սրբազան հայրենիքի սահմանները, անկախ պետականության վերակերտման իրավունքը: Հայոց բանակն այն վճռական ու գլխավոր ուժն է, որի միջոցով մենք կարողանում ենք դիմագրավել բոլոր արտաքին սպառնալիքները, ապահովել մեր երկրի խաղաղ ու զարգացող ընթացքը:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի ստեղծման օրվա կապակցությամբ, ցանկանում խաղաղ ու արարչագործ ժամանակներ:

Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39