Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

29.01.2019

Հունվարի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստը քննության առավ 2019 թվականի ձմեռային զորակոչի հետ կապված ընթացիկ հարցեր:

Ինչպես զեկուցեց Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գեւորգ Մխեյանը, ձմեռային զորակոչը մարզում ընթանում է սահմանված կանոնակարգին ու ժամանակացույցին համապատասխան: Միաժամանակ առկա են բոլոր նախադրյալները՝ զորակոչի պլանն ամբողջությամբ կատարելու համար: Օրենքով սահմանված կարգով, կապված հանրակրթական դպրոցներն ավարտելու գործընթացի հետ, մինչեւ ամառային զորակոչի մեկնարկը տարկետումներ տրվեցին մի խումբ նորակոչիկների, ովքեր դեռ գտնվում են ուսումնառության մեջ: Ձմեռային զորակոչի ընթացքը մինչեւ վերջ ապահովելու նպատակով մարզպետ Գնել Սանոսյանը համապատասխան հանձնարարականներ տվեց զորակոչային հանձնաժողովի անդամներին: Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կավարտվի 2019 թվականի հունվարի 31-ին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06