Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց մարզի ՍԱՏԳ տնօրենների եւ աշխատակիցների հետ

25.01.2019

Հունվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների տնօրենների եւ աշխատակիցների հետ: Հանդիպման սկզբում մարզպետը լսեց տնօրենների եւ աշխատակիցների դիտարկումները համակարգում առկա հիմնախնդիրների, աշխատանքային պայմանների, ակնկալվող փոփոխությունների շուրջ: Մարտունու, Վարդենիսի, Սեւանի, Գավառի եւ Ճամբարակի ՍԱՏԳ տնօրենների եւ աշխատակիցների ներկայացմամբ՝ գործակալություններն ունեն տեխնիկական հագեցվածության եւ տնային այցերի կազմակերպման հետ կապված խնդիրներ: Առավել անհանգստացնող է վերջին խնդիրը, քանի որ շատ համայնքներում երթուղային տրանսպորտ չի գործում, իսկ աշխատակիցները հարկադրված են լինում տնային այցերը կատարել դժվարությամբ, ավելի քիչ հաճախականությամբ: Դժվարություններ է առաջացնում նաեւ փաստագրման գործող կարգը, որից զանազան զարտուղի ճանապարհներով կարողանում են օգտվել առանձին մարդիկ՝ աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու համար: «Փաստագրման գործընթացը տանում են այլ կառույցները, սակայն վերջնական պատասխանատվությունն ընկնում է մեր ուսերին: Մարդիկ շատ լավ են տիրապետում անհրաժեշտ փաստատթղթեր ձեռք բերելու եղանակներին»,-ներկայացրին տնօրենները եւ աշխատակիցնները:
Մարզպետն, անդրադառնալով բարձրացրած խնդիրներին, նշեց, որ այժմ պետական կառավարման համակարգը կանգնած է կառուցվածքային փոփոխությունների շեմին, որի ներդրման արդյունքում պետք է լուծում ստանան կուտակված բոլոր հիմնահարցերը, այդ թվում՝ սոցիալական արդարության հաստատման խնդիրը: Միաժամանակ Գնել Սանոսյանը հորդորեց ու հանձնարարեց խորհրդակցության մասնակիցներին՝ հրաժարվել համակարգում նկատված աշխատանքային նախկին արատավոր մեթոդներից: «Մենք քաջատեղյակ ենք համակարգում առկա բոլոր խնդիրներին, որոնց հետ բախվում եք դուք: Համամիտ եմ, որ ձեր աշխատավարձը համարժեք չէ ձեր կատարած աշխատանքին, որ որոշ դեպքերում աշխատանքային բավարար պայմաններ չկան: Մենք կանենք հնարավորը, որպեսզի ձեզ համար ստեղծվեն աշխատանքային բավարար ու լավագույն պայմաններ: Սակայն ինձ զարմացնում ու զայրացնում է այն փաստը, որ այստեղ նստածներից ոմանք դեռ համարձակվում են աշխատել այն նույն արատավոր մեթոդներով, ինչպես որ աշխատում էին հեղափոխությունից առաջ: Լավ հիշեք, որ ամեն մի խախտման ու կամայականության հետեւից կգա օրենքը: Ուստի հորդորում ու հանձնարարում եմ ձեզ՝ գործել միայն ու միայն օրինականության սահմաններում, առանց պաշտոնական դիրքի չարաշահման ու կամայականությունների դրսեւորման: Լավ հիշեք, որ ոչ մի նման փաստ մեր ուշադրությունից դուրս չի մնա»,-շեշտեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59