Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2018 թվականի տարեկան գործունեությունը գնահատվեց լավ

29.01.2019

Հունվարի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2018 թվականի տարեկան աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գեւորգ Գալստյանը: Հաշվետու զեկուցումն ընդունեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արտավազդ Դավթյանը:
Ըստ հաշվետու զեկուցման՝ 2018 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է 552 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 18 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 59 հոգի: Թեեւ 2017 թվականի համեմատ արտակարգ դեպքերը նվազել են 83-ով, սակայն զոհերի թիվն աճել է 4-ով: Գրանցված 552 արտակարգ դեպքերից 332-ը տեխնածին են, որոնց հետեւանքով զոհվել է 10, վիրավորվել 57 մարդ: Տեխնածին աղետներից 197-ը հրդեհի դեպքերն են, որոնց հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չեն եղել: Զոհեր եւ վիրավորներ չեն եղել նաեւ տարերային 32 աղետների դեպքում: Իսկ ահա սոցիալ-կենցաղային 188 աղետների դեպքում զոհվել է 7, վիրավորվել 2 մարդ:
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 552 ահազանգ, որոնցից 41-ը փոխանցվել է այլ շահագրգիռ մարմինների: Մարզային փրկարարական վարչության և ստորաբաժանումների կողմից արտակարգ դեպքերի հետևանքների վերացման, հերթապահությունների և վարժանքների համար իրականացվել է 1376 ելք: Ելքերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 324-ով: Ստացվել է հրդեհների 223 ահազանգ: Հրդեհներից հասցվել է 41 միլիոն 966,513 դրամի վնաս : ԳՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատն արձագանքել է 48 դեպքի՝ 2017 թվականին գրանցված 14 դեպքերի դիմաց:
Օպերատիվ-տակտիկական և ընդհանուր պատրաստության ուղղությամբ 2018 թվականի հուվարի 26-ին հաստատվել է Հայստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018 թվականի հիմնական միջոցառումների պլանը: Մշակվել և հաստատվել է Գեղարքունիքի ՄՓՎ 2018թ. աշխատանքային և փրկարար ծառայողների մասնագիտական պատրաստության պարապմունքների թեմատիկ պլանները, համաձայն որոնց կազմակերպվել է ԳՄՓՎ աշխատանքները և անցկացվել են պարապմունքներ:
Կանխարգելիչ միջոցառումների իրականացման ուղղությամբ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2018թ. հունվարի 22-ին ընդունվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզում 2018թ. ընթացքում կանխատեսվող գարնանային հեղեղումների, սելավների, սողանքների, վթարային կամուրջների փլուզման և հնարավոր քարաթափումների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների մասին» որոշումը: Մարզի Գանձակ համայնքում հիմնանորոգվել է Գանձակ-Ծաղկաշեն միջհամայնքային կամուրջը: Գավառ համայնքի Դեմիրճյան փողոցում մաքրվել է 650 մետր երկարության սելավատար:
Սենդայի գործողությունների ծրագրի շրջանակներում աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում իրականացված գործունեության վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել ՓԾ: Մարզի տարածքում տեղի ունեցած արտակարգ իրավիճակների և դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը մշակվել վերլուծվել և լրացվել է համապատասխան տեղեկատվական բազայում: Ճշգրտվել է մարզում առկա հրդեհապայթյունավտանգ և քիմիապես վտանգավոր նյութեր պարունակող օբյեկտների ցանկը: Օգոստոս ամսվա ընթացքում ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ թիվ 30 ՀՋՋ կողմից Գեղարքունիքի մարզի 3 հանրային լողափներում իրականացվել է հերթապահություն քաղաքացիների անվտանգության ապահովվման նպատակով: Տարվել են աշխատանքներ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրով նախատեսված հանրամատչելի շտեմարանների ստեղծման էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում երկրատեղեկատվական տվյալների հավաքագրման ուղղությամբ: Թարմացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների անձնագրերը և շենք շինությունների վերաբերյալ տվյալները: Ցուցաբերվել է մեթոդական օգնություն մարզի համայնքներին աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման գործում: Ճշգրտվել են մարզի տարածքում առկա ջրամբարների վիճակը, ջրի մակարդակի մասին տեղեկությունները և տվյալները ներկայացվել ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ:
Քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման ուղղությամբ Վահան համայնքում կառաուցվել է պարզագույն թաքստոց: Թարմացվել է մարզի պաշտպանական կառույցների, ուժերի և միջոցների, տեխնիկաների վերաբերյալ տեղեկատվական բազան: Կատարվել է մարզի ապաստարանների պահպանության վիճակի ուսումնասիրում: Մարզում առկա են 3 ապաստարան և 62 հակաճառագայթային թաքստոց, որոնք հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել են և բոլորն էլ կարիք ունեն վերանորոգման ու կահավորման: Աշխատանքներ են տարվել մարզի բնակչությանը պաշտպանական կառույցներին ամրագրման հաշվարկների ճշգրտման ուղղությամբ: Մարզի բնակչությանը անհատական պաշտպանության միջոցներով ապահովման հաշվարկները կատարված են, սահմանված է դրանց բաշխման կարգը: Մարզում քաղաքացիական և բնակչության պաշտպանության միջոցառումների ղեկավարումն իրականացվում է հիմնական և պահեստային կառավարման կետերից: Մարզային և քաղաքային համայնքների համար նոր պահեստային կառավարման կետեր հիմնելու խնդիրը ներառվել է մարզի սոցիալ տնտեսական զարգացման 2017-2025 թվականների ծրագրերում: Մարզում ստեղծված է 10 քաղաքացիական պաշտպանության ծառայություն և 690 քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ 3227 մարդ անձնակազմով: Փետրվարի 20-ին, հունիսի 19-ին, օգոստոսի 14-ին և նոյեմբերի 20-ին մարզպետարանում մարզային ՔՊ ծառայությունների շտաբի պետերի հետ անցկացվել են հրամանատարական պատրաստության պարապմունքներ:
Փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացման ուղղությամբ Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են ամենօրյա աշխատանքներ փրկարարական ուժերի և տեխնիկայի մշտական մարտական պատրաստականության պահպանման ուղղությամբ:ՄՓՎ հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներում անցկացվել են 16 հատուկ տակտիկական ուսումնավարժություն և 40 տակտիկական պարապմունքներ: Հրշեջ փրկարարական ջոկատների կողմից տարվել են աշխատանքներ տարածաշրջանի կազմակերպությունների հրդեհաշիջման քարտերի և օպերատիվ պլանների մշակման ուղղությամբ:Տարվել են աշխատանքներ մարզում պատանի հրշեջ փրկարարների թիմերի ստեղծման և կայացման ուղղությամբ: Արտակարգ դեպքերին առավելարագ ու արդյունավետ արձագանքման նպատակով Արտանիշ համայնքում հիմնվել է հրշեջ հենակետ:
Կապի և ազդարարման համակարգերի կատարելագործման ուղղությամբ Ճշգրտվել են ՄՓՎ աշխատակիցների և մարզի ղեկավար կազմի ազդարարման և հավաքի սխեմաները, հեռախոսային կապի, ֆիզիկական շղթաների, ազդարարման և ռադիոկապի միջոցների առկայության մասին տվյալները: «Ղ.Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված հեռախոսներով ստորաբաժանումների կողմից արձագանքվող դեպքերը օնլայն տեսակապով ներկայացվում են ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ: Ճշտվել և ուսումնասիրվել են ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղադրված բնակչության ազդարարման շչակները և տեխնիկական վիճակը: Մարզի ղեկավար կազմի և բնակչության ազդարարման համակարգի տեխնիկական վերազինման աշխատանքները ներառվել է մարզի սոցիալ տնտեսական զարգացման 2017-2025 թվականների ծրագրում: ՓԾ կողմից ՄՓՎ և ստորաբաժանումներում տեղադրվել են Haytera MD 785 տիպի թվային ռադիոկայաններ: Գավառի և Ճամբարակի հեռուստաաշտարակներում տեղադրվել են 2 վերահաղորդակ:
Իրավական, օրենսդրական բազայի կատարելագործման ուղղությամբ Գեղարքունիքի մարզպետն ընդունել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտին վերաբերող 4 որոշում և 2 կարգադրություն: Համաձայն դրանց՝ կատարվել են փոփոխություններ մարզի ՔՊ ծառայությունների, արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովի, մարզային ԱՌՆ թիմի կազմերում: Կատարվել են ճշգրտումներ մարզի ՔՊ և ԱԻ բնակչության պաշտպանության պլաններում:
Կադրերի ընտրության և տեղաբաշխման ոլորտում Կատարվել է ՄՓՎ ծառայողների ամսեկան արձակուրդների զեկուցագրերի, դիմումների և փ/ծ կոչումների շնորհման թերթիկների ներկայացում ՓԾ ԱԿՎ: Ամենօրյա հսկողություն է պահվել ենթակա անձնակազմի կարգապահական խախտումները բացառելու և շարային կանոնադրության պահանջները պահելու ուղղությամբ: Հաշվետու ժամանակահատվածում Գեղարքունիքի ՄՓՎ ընդունվել է 24 և ազատվել 20 աշխատակից: Խրախոսվել են 40, տույժի ենթարկվել 5 ծառայող: Հերթական փրկարարական կոչումներ են ստացել թվով 26 ծառայող:
Պլանների, ծրագրերի և հաշվետվությունների մշակման ուղղությամբ Մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը մշակվել է վարչության հաջորդ ամսվա աշխատանքային պլանը: Մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը ամփոփվել է նախորդ ամսվա ընթացքում վարչության կատարած աշխատանքները:Տարվել են աշխատանքներ մարզի ճանապարհաշինարարական կազմակերպությունների արտակարգ իրավիճակներում գործելու պլանների ճշգրտման ուղղությամբ: Ճշգրտվել և մարզպետարան են ներկայցվել ՀՀ Գեղարքունիքի մարզի «Բնակչության տարահանման» և «Տարահանված բնակչության կենսապահովման միջոցառումների իրականացման» պլանները:
Նյութատեխնիկական բազայի ամրապնդման ուղղությամբ Կատարվել է վարչության ստորաբաժանումների վառելիքաքսուկային նյութերով ապահովվում, իրականացվել է ծախսերի վերաբերյալ ստուգումներ և ներկայացվել են համապատասխան հաշվետվություններ:Պարբերաբար կատարվել են տեխնիկաների նորոգման աշխատանքներ՝ դրանք մարտունակ վիճակում պահելու նպատակով: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից Գավառի թիվ 31 և Վարդենիսի թիվ 34 ՀՓՋ-ները ստացել են մեկական Կամազ մակնիշի ավտոմեքենաներ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու համար: Սևանի թիվ 30 ՀՋՋ-ն ստացել է ,,Գազել,, մակնիշի ավտոմեքենա՝ հագեցված ջրափրկարարական և փրկարարական գույք- սարքավորումներով: Մարտունու թիվ 33 ՀՓՋ-ն նույն կենտրոնից ստացել է BV-206 թրթուրավոր ամենագնաց՝ հագեցված փրկարարական գույք- սարքավորումով և ՀՀ ԱԻՆ ՓԾ ԹՆԱՎ բազայից՝ Կամազ ամենագնաց՝ 2 հատ 15 Կվտ հզորությամբ գեներատորներով:
Զեկուցման ընդունումից հետո փրկարարական վարչության հաշվետվության կատարած տարեկան աշխատանքների շուրջ իր տպավորությունը եւ գնահատականը ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Ինձ գոհացնում է մեր մարզի փրկարարների աշխատանքը բոլոր ուղղություններում, քանի որ մեր տեսադաշտում են փրկարարական անձնուրաց աշխատանքների բազմաթիվ օրինակներ: Այս ոլորտը ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլ նաեւ նվիրվածություն է պահանջում, ինչը նկատելի է մեր փրկարարների մոտ: Գոհ եմ նաեւ մեր համագործակցության մակարդակից: Միաժամանակ ցանկանում եմ, որ դուք քիչ ահազանգեր ունենաք, իսկ ձեր առօրյան անցնի միայն խաղաղ պայմաններում ու մասնագիտական վարժանքների մեջ»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Տարեկան հաշվետվության շուրջ իր նկատառումները ներկայացրեց նաեւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արտավազդ Դավթյանը: «Ուրախալի է, որ դուք հիմնականում կատարել եք գլխավոր խնդիրը՝ ապահովելով մեր բնակչության պաշտպանությունը արտակարգ իրավիճակներում: Համոզված եմ, որ հերթական տարում կունենանք ավելի տեսանելի առաջընթաց փրկակարական աշխատանքներում: Մի գլխավոր նկատառում ունեմ՝ քաղպաշտպանության տարեկան պլաններին ավելի իրատեսական տեսք տալ: Այս տարի փրկարարական աշխատանքներն ավելի հեշտացնելու եւ կանչերին ավելի արագ արձագանքելու նպատակով ստանալու ենք նոր տեխնիկակա եւ սարքավորումներ: Հրշեջ –փրկարարարան 5 ստորաբաժանումներում ստանալու ենք մեկական նոր հրշեջ մեքենաներ, տեխնիկական համալրումներ կունենա նաեւ ջրափրկարարական ջոկատը»,-նշեց Արտավազդ Դավթյանը:

2018 թվականին կատարված փրկարարական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրվեցին ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության 16 աշխատակիցներ: Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության աշխատանքներին աջակցություն ցուցաբերոլու համար ՀՀ ԱԻ նախարարի պատվոգրով պարգեւատրվեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, «Գավառի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ տնօրեն Յուրա Մինասյանը, «Կապավոր» ՍՊԸ Վարդենիսի տեղամասի պետ Գեւորգ Փոստոյանը, «Շանթ-Սեյրան» ՍՊԸ ներկայացուցիչ Աղասի Ղուկասյանը: Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի պատվոգրով պարգեւատրվեցին Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39