Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկի կրթահամալիրի թիմը հաղթել է ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի մարզային փուլում

16.04.2019

ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադան Գեղարքունիքի մարզում մեկնարկել էր դեռևս 2018 թվականի հոկտեմբեր ամսից, որի ներդպրոցական փուլին մասնակցել էին շուրջ հինգ հազար պատանիներ ու աղջիկներ: Այս փուլում ձևավորվել էին դպրոցների հավաքական թիմերը, որոնք հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 13-ը մասնակցել են օլիմպիադայի տարածքային փուլին: Օլիմպիադան անցկացվել է թիմային հաշվարկով, ընդ որում, թիմը բաղկացած է եղել 4 աշակերտից, որոնցից առնվազը 1-ը՝ աղջիկ:
2019 թվականի ապրիլի 12-ին Գավառի Ա. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի ՀՀ Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին մասնակցել են տարածքային փուլում հաղթող ճանաչված՝ Ճամբարակի թիվ 1, Սևանի Վ.Կարապետյանի անվան թիվ 3, Գավառի Ա. Իսահակյանի անվան թիվ 4, Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցների և Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը: Մրցումները անցկացվել են ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձև: Խաղացողին տրվել է 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Գլխավոր մրցավարը՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանն է եղել: Ծավալվել է հետաքրքիր և անզիջում պայքար, որի արդյունքում 8 միավորով հաղթող է ճանաչվել Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը (մարզիչ՝ Սամվել Արզումանյան): Հաղթող թիմի կազմում են եղել Դավիթ Կարեյանը, Նարեկ Սարգսյանը, Աննա Զիրոյանը և Մոնիկա Մովսիսյանը:
Օլիմպիադայի մարզային փուլի մրցումներին մասնակից բոլոր թիմերի շախմատիստներին և մարզիչներին Հայկակակ բարեգործական ընդհանուր միության կողմից հանձնվել են հուշանվերներ, իսկ հաղթող թիմը պարգևատրվել են գավաթով:
Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը մայիսի 6-8-ը մարզը կներկայացնի Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11