Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գագարինավանն ունեցավ մանկական զբոսայգի 04.06.2015

Սեւան քաղաքի Գագարինավան թաղամասում` Գագարինի անունը կրող հուշարձանի հարակից տարածքում երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նշվեց երկու տոն` բնակավայրի հիմնադրման 60-ամյակը եւ մանկական զբոսայգու պաշտոնական բացումը: Միջոցառմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Երբեմնի անբարեկարգ տարածքը վերածվել էր հաճելի զբոսայգու` մանկական խաղամիջոցներով, շատրվանով, նստարաններով, ծաղկապատ ու ծառապատ: Զբոսայգում իրենց նկարչական եւ ձեռքի աշխատանքներն էին ցուցադրում գագարինցի շնորհալի երիտասարդներն ու դպրոցականները: Օրվա համար պատրաստված միջոցառման մեկնարկը տրվեց մշակույթի պալատի հարակից տարածքում: Զբոսայգու պաշտոնական բացումն իրականություն դարձավ Սանկտ-Պետերբուրգում ապրող գագարինցի բարերար Դավիթ Գալստյանի եւ Սևանի քաղաքապետարանի շնորհիվ: Գագարինում մանկական զբոսայգի ունենալու համար մեծ ջանք ու եռանդ է ներդրել նաեւ համայնքի պատասխանատու Սայաթ-Նովա Բադալյանը, ով իր ելույթում կարեւորեց այն մեծ աշխատանքը, որի շուրջ համախմբվեցին գագարինցիները: Գնահատելով Դավիթ Գալստյանի բարեգործական ձեռնարկը` Սեւանի քաղաքապետարանի կողմից նրան շնորհվեց Սեւան քաղաքի պատվավոր քաղաքացի կոչում, իսկ զբոսայգու կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքներին ակտիվորեն մասնակցած անձինք արժանացան շնորհակալագրերի: Տոնական օրն ավարտվեց մատաղի արարողությամբ:

Գեղարքունիքի մարզպետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը կուսումնասիրի համայնքերում բարձրացված հիմնախնդիրները

Գեղարքունիքի մարզպետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը կուսումնասիրի համայնքերում բարձրացված հիմնախնդիրները 04.06.2015

Գեղարքունիքի մարզի Շատվան, Կութ, Ազատ, Նորաբակ եւ Սոթք համայնքներում հունիսի 2-ին կատարած աշխատանքային այցից հետո Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներից ձեւավորել է աշխատանքային խումբ, որը տեղերւմ ուսումնասիրելու է բարձրացված բոլոր հիմնահարցերը եւ ներկայացնելու է դրանց լուծման ելքերը: Աշխատանքային խմբում ընդգրկված են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության, առողջապահության եւ սոցիալական ապահովության, գյուղատնտեսության եւ բնապահպանության, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգման վարչությունների պետերը...

Ավարտվեցին Գեղարքունիքի մարզի դպրոցականների սպորտլանդիայի մարզային փուլի մրցումները 04.06.2015

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները Գեղարքունիքի մարզում ամփոփվեցին 5-6-րդ դասարանների աշակերտների շրջանում կազմակերպված սպորտլանդիայի մրցումներով: Սպորտլանդիայի առաջին փուլին մասնակցեցին մարզի 110 դպրոցների 5-6-րդ դասարանների աշակերտներ, իսկ տարածքային փուլին` 81 դպրոցների լավագույն թիմերը: Տարածքային փուլում հաղթող ճանաչված Մարտունու N1, Սեւանի N1, Վարդենիսի N2, Ճամբարակի N1 հիմնական, Գավառի N2, Շավան գյուղի միջնակարգ դպրոցների թիմերը մայիսի 27-ին Մարտունու N2 հիմնական դպրոցում հանդես եկան եզրափակիչ փուլում` մրցելով միմյանց հետ վեց վարժություններում: Մարտունու N1 հիմնական դպրոցի թիմը գրավեց 1-ին տեղը, Սեւանի N1 հիմնական դպրոցի թիմը` 2-րդ, իսկ Գավառի N2 միջնակարգ դպրոցի թիմը` 3-րդ տեղը: Մարտունու N1 հիմնական դպրոցի թիմը պարգեւատրվեց Գեղարքունիքի մարզպետի կողմից սահմանված գավաթով, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված թիմերը պարգեւատրվեցին համապատասխան հավաստագրերով: Մրցումների մասնակից բոլոր աշակերտները պարգեւատրվեցին Մարտունու քաղաքապետի հավաստագրերով: ,,Վորլդ Վիժն Հայաստան,, բարեգործական կազմակերպությունը թիմերին պարգեւատրեց բասկետբոլի գնդակներով: Մարտունու մարզադպրոցի տնօրեն Գ. Բաղդասարյանը սահմանել էր հատուկ մրցանակ, որն էլ բաժին հասավ Գավառի N2 միջնակարգ դպրոցի թիմին:

        Գեղարքունիքի մարզպետի հերթական  աշխատանքային այցը

Գեղարքունիքի մարզպետի հերթական աշխատանքային այցը 03.06.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հունիսի 2-ին աշխատանքային այց կատարեց Վարդենիսի տարածքի Շատվան, Նորաբակ, Ազատ, Կութ, Սոթք համայնքներ: Մարզպետը տեղում հանդիպեց համայնքների ղեկավարներին, դպրոցների մանկավարժներին, ավագանու անդամներին և բնակիչներին: Հանդիպման մասնակիցները առաջ քաշեցին խմելու եւ ոռոգման ջրի անբավարար մատակարարման , գյուղտեխնիկայի ձեռքբերման, կաթի մթերման գների որոշակի նվազման, դպրոցական շենքերի անբարեկարգ վիճակի հետ կապված խնդիրները: Խմելու ջրի մատակարարման խնդրի լուծումը մարզպետը տեսնում է կառավարումը ,,Հայջրմուղկոյուղի,, ընկերության սպասարկման տիրույթ հանձնելու մեջ: Այդ դեպքում կգտնվեն հնարավորություններ` ներքին ու արտաքին ցանցերի նորոգման համար...

Բացվեց պատանի երկրապահների  ուսումնավարժական  եւ հանգստի ճամբարը

Բացվեց պատանի երկրապահների ուսումնավարժական եւ հանգստի ճամբարը 02.06.2015

Ծովինար համայնքի վարչական հատվածում բացվեց պատանի երկրապահների ուսումնավարժական եւ հանգստի ճամբարը, որը գործելու է տասնմեկ հերթափոխով, մինչև օգոստոսի 18-ը: Յուրաքանչյուր հերթափոխի ուսումնավաժանքներին ու հանգստին յոթ օրվա տեւողությամբ կմասնակցեն Հայաստանի ու Արցախի 300-500 պատանիներ ու աղջիկներ: Հունիսի 1-ին հետկեսօրին արդեն տեղադրված էին ճամբարային վրանները, բանակումի համար անհրաժեշտ մահճակալները, զինվորական խոհանոցը, ճամբար էին ժամանել 100-ից ավելի պատանի երկարապահներ, որոնք ներկայացնում էին Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքները եւ Արցախի Քարվաճառ քաղաքը:Սահմանվել է շուրջօրյա բուժօգնության ծառայություն, փրկարարար ծառայության եւ ոստիկանության կողմից` շուրջօրյա հսկողություն ու հերթապահություն: ...

Անցկացվեցին ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մարզային փուլի մրցումները 01.06.2015

Գեղարքունիքի մարզում ավարտվեցին ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մարզային փուլի մրցումները, որոնք անցկացվեցին Գավառի N2 միջնակարգ դպրոցում: Մրցումների գլխավոր նպատակն էր` բարձրացնել հանրակրթական դպրոցներում ,,ֆիզիկական կուլտուրա,, առարկայի դասավանդման մակարդակը, խթանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզկուլտուրայի եւ սպորտի ուղղությամբ տարվող աշխատանքները եւ դպրոցականների կենցաղում արմատավորել առողջ ապրելակերպ: Մրցումների անմիջական ղեկավարումն իրականացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը: Մարզային փուլի մրցումներին մասնակցում էին տարածքային փուլերում լավագույն արդյունքներ ցուցաբերած` Գավառի N5, N2, Սեւան N1, N4, N2, Ճամբարակի N1, Մարտունու N1, N2, Գագարին, Վանեւան, Ծովակ, Շատվան, Վահան եւ Վաղաշեն գյուղերի միջնակարգ և հիմնական դպրոցների աշակերտները: Մրցումների արդյունքները ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ 3-րդ դասարանների աշակերտների շրջանում առաջին տեղը գրավեց Ճամբարակի N1 հիմնական, 2-րդ տեղը`Գագարինի միջնակարգ, իսկ 3-րդ տեղը` Գավառի N2 միջնակարգ դպրոցների թիմերը: 4-րդ դասարանների աշակերտների շրջանում լավագույնը Գավառի N2 միջնակարգ դպրոցի թիմն էր, երկրորդը` Վաղաշեն գյուղի միջնակարգ դպրոցի թիմը եւ երրորդը` Ճամբարակի N1 հիմնական դպրոցի թիմը: 5-րդ դասարանների աշակերտների շրջանում լավագույն թիմ ճանաչվեց Մարտունու N1 հիմնական դպրոցի թիմը, 2-3-րդ տեղերը կիսեցին Գավառի N5 հիմնական եւ Վահան գյուղի միջնակարգ դպրոցների թիմերը, իսկ 6-րդ դասարանների աշակերտների շրջանում լավագույնը Գավառի N1 հիմնական դպրոցի թիմն էր: 2-րդ տեղը գրավեց Մարտունու N2 հիմնական դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը գրավեց Վահան գյուղի միջնակարգ դպրոցի թիմը: Մրցանակային տեղեր գրաված 4-րդ, 5-րդ եւ 6-րդ դասարանների թիմերը կմասնակցեն հանրապետական եզրափակիչ փուլին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03